Բազիլիկա Նոտր Դամ-դե-լա-Պե կամ Բազիլիկա Սուրբ Մարիամ Աստվածածնի (ֆր.՝ Notre Dame de la Paix), կաթոլիկ եկեղեցի Կոտ դ'Իվուարի մայրաքաղաքում, ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենամեծ եկեղեցին աշխարհում[3]։ Այն կառուցվել է 1985 թվականից մինչև 1989 թվականը Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի օրինակով։ Տաճարի օծումը տեղի է ունեցել 1990 թվականի սեպտեմբերի 10-ին, կատարել է հովվապետ Հովհաննես Պողոս II-ը։ Նույն տարվա հոկտեմբերի 30-ին տաճարին շնորհվել էր փոքր բազիլիկայի պատվավոր կարգավիճակ։
Պատմությունը
Թեև Յամուսուկրո բազիլիկան գերազանցում է Վատիկանի նախատիպը և' տարածքով (30 հազար քմ), և' ըստ գմբեթի բարձրության (158 մետր), ներքին տարածությունը նախատեսված է այնպես, որ տեղավորում է ոչ ավելի քան 18 000 հավատացյալների, այն ժամանակ, երբ Սուրբ Պետրոսի տաճարը երեք անգամ ավելի մեծ է։
Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը տաճարի օծմանը իր մասնակցության պայման է դրել կողքին հիվանդանոցների կառուցումը։ Այս խոստումը նրան տրվել է, և պապն անձամբ է դաշտում դրել ոչ հեռու գտնվող եկեղեցու հիմնաքարը, որը կարելի է տեսնել այնտեղ նաև այսօր։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ