Սոս Ալիխանյան
Սոս Իսահակի Ալիխանյան (դեկտեմբերի 7, 1906(1906-12-07)[1] կամ նոյեմբերի 26 (դեկտեմբերի 9), 1906[2], Բաքու, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 26, 1985(1985-01-26)[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), հայ գենետիկ, ԽՍՀՄ-ում մոլեկուլային գենետիկայի և հակաբիոտիկներ սինթեզող միկրոօրգանիզմների գենետիկայի հիմնադիրներից, կենսաբանական գիտությունների դոկտոր (1958), պրոֆեսոր (1960)։ ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1977)։
Դերասան Իսահակ Ալիխանյանի որդին։
Կենսագրություն
1930 թվականին ավարտել է Մոսկվայի Գ. Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ 1958-1968 թվականներին ղեկավարել է ղեկավարել է Ի. Վ. Կուրչատովի անվան ատոմային էներգիայի ինստիտուտի ճառագայթակենսաբանական բաժնի միկրոօրգանիզմների գենետիկայի լաբորատորիան։
1968-1975 թվականներին եղել է Մոսկվայի արդյունաբերական միկրոօրգանիզմների գենետիկայի և ընտրասերմնաբանության ԳՀԻ տնօրեն, այնուհետև՝ մոլեկուլային գենետիկայի բաժնի վարիչ, միաժամանակ դասավանդել է Մոսկվայի պետական համալսարանի գենետիկայի ամբիոնում։ Ալիխանյանի նախաձեռնությամբ հիմնվել է Գենետիկայի պետական գիտահետազոտական ինստիտուտը։
Աշխատանքները վերաբերում են գենի ուսումնասիրությանը, բակտերիաների և ֆագերի ԴՆԹ-ի կենսասինթեզի գենետիկական կարգավորման հարցերին։ Ալիխանյանը մեծ ներդրում ունի ՀԽՍՀ-ում մանրէակենսաբանական արդյունաբերության զարգացման գործում։ Գենետիկների և ընտրասերումնաբանների Ն. Ի. Վավիլովի անվան համառուսաստանյան գիտությունների ընկերության հիմնադիրներից է և առաջին փոխնախագահը։ Եղել է «Գենետիկա» (ռուսերեն) ամսագրի փոխնախագահը։
Պարգևներ, մրցանակներ
Պարգևատրվել է Ի. Միչուրինի, Գ. Մենդելի, Յա. Պուրկինեի անվան մեդալներով։
Երկեր
- Современная генетика, М., 1967.
- Селекция промышленных микроорганизмов, М., 1968.
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Дмитриевна Л. Н. История выходa на мировую арену актинофага phiC31 и актиномицета Streptomyces lividans 66, The History of How the Streptomyces Phage phiC31 and Its Favorite Strain Streptomyces lividans 66 Gained the Worldwide Prominence (ռուս.) // Историко-биологические исследования — 2017. — Т. 9, вып. 3. — С. 87—120. — ISSN 2076-8176; 2500-1221
- ↑ 4,0 4,1 4,2 Шалимов С. В. Развитие международных связей отечественных генетиков в воспоминаниях члена-корреспондента РАН И.А. Захарова-Гезехуса, The development of international contacts of Soviet geneticists in the memoirs of I.A. Zakharov-Gezekhus, corresponding member of the Russian academy of Sciences (ռուս.) // Историко-биологические исследования — 2020. — Т. 12, вып. 1. — С. 95—109. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24411/2076-8176-2020-11004
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 173)։
|
|
|