Սիդնի Պատրիկ Քրոսբի (անգլ.՝ Sidney Patrick Crosby, օգոստոսի 7, 1987(1987-08-07)[1], Cole Harbour, Հալիֆաքս, Կանադա[2]), կանադացի պրոֆեսիոնալ հոկեյիստ, կենտրոնական։ Հանդես է գալիս Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Պիցբուրգ Փինգուինս» ակումբում՝ որպես թիմի ավագ[3]։
Ծնվել է Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգի Հալիֆաքս քաղաքում։ Ավագ դպրոցում և կրտսեր առաջնությունում ունեցած հաջող սիրողական կարիերայից հետո ընտրվել է Հոկեյի ազգային լիգայի 2005 թվականի դրաֆթի առաջին իսկ ընտրությամբ՝ «Պիցբուրգ Փինգուինսի» կողմից։ Երկու մրցաշրջան անց, 20 տարեկան հասակում ընտրվել է որպես թիմի ավագ (ամենաերիտասարդը լիգայի պատմության մեջ)[3]։
2009 թվականին նվաճել է Սթենլիի գավաթը։
Ակումբային կարիերայից զատ, հանդիսանում է նաև Կանադայի հոկեյի ազգային հավաքականի ավագը։ Ազգային հավաքականի կազմում Քրոսբին նվաճել է օլիմպիական ոսկե մեդալ 2010 թվականի Վանկուվերի և 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում[3]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ