Սիդնեյ Միշել Մաքլաֆլին (անգլ.՝ Sydney Michelle McLaughlin, օգոստոսի 7, 1999(1999-08-07)[1][1], Նյու Բրանսուիկ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի թեթևատլետ[3][4], որը մասնագիտացած է արգելքներով վազքում։ Աշխարհի ռեկորդակիր է 400 մետր արգելավազքում[5][6]։
Կենսագրություն
2015 թվականին դարձել է 400 մետր արգելավազքի պատանիների աշխարհի չեմպիոն (2015)։ 400 մետր արգելավազքում պատանիների շրջանում աշխարհի բազմակի ռեկորդակիր է[7][8][9]։ 2019 թվականին դարձել է 4×400 մետր փոխանցումավազքի աշխարհի չեմպիոն և 400 մետր արգելավազքի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (2019)։
Մասնակցել է 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերին, որտեղ մասնակցել է 400 մետր արգելավազքին և պարտվել կիսաեզրափակիչ փուլում:
ԱՄՆ-ի օլիմպիական ընտրական մրցումների (2021) հաղթողը, որտեղ 400 մետր արգելավազքում սահմանել է նոր համաշխարհային ռեկորդ՝ 51,90[10][11]։
Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ՝ գերազանցելով սեփական ռեկորդը՝ մրցատարածությունն անցնելով 51,46 վայրկյանում[12]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|