Սերգեյ Նաիլիևիչ Գիմաև (ռուս.՝ Cepгeй Наильeвич Гимаeв, հունվարի 1, 1955, Պրուժանի, ԽՍՀՄ - մարտի 18, 2017, Տուլա, Ռուսաստան), ռուս հոկեյիստ և սպորտային մեկնաբան։
Հանդես է եկել ռուսական «ԲԿՄԱ»-ի և «Լենինգրադ»-ի կազմում։
Կենսագրություն
Սերգեյ Գիմաևը ծնվել է 1955 թվականի հունվարի 1-ին։ Մասնագիտությամբ Գիմաևը ռազմական օդաչու էր։ Հոկեյով սկսել է զբաղվել 21 տարեկանից։ Իր տասնամյա կարիերայի ընթացքում Գիմաևը անցկացրել է 305 հանդիպում՝ դառնալով 45 գոլի հեղինակ։ 2000-ական թվականներին աշխատել է «Ռոսիա 1», «Ռոսիա 2» և «Սպորտ 1» հեռուստաալիքներում՝ որպես սպորտային մեկնաբան։
Մահացել է 2017 թվականի մարտի 18-ին Տուլայում[2]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ