Eastern Hotel sold, Oriental Hotel-ը անվանափոխվել է Eastern & Oriental Hotel, 1889 թվական, օգոստոս
Strand Hotel, Յանգոն (Ռանգուն), Մյանմա, 1901 թվական, եղբայրները վաճառել են 1925 թվականին
Sea View Hotel, Սինգապուր[3], 1923 թվական, կառուցվել է 1906 թվականին, եղբայրներն այն գործարկել են վարձակալությամբ մինչև 1931 թվականը
Crag Hotel, Penang Hill, Մալայզիա, 1905 թվական[4][4] (2010-05-26)[5]
Հյուրանոցային բիզնեսում առաջին քայլերը կատարել է 23-ամյա Տիգրանը։ 1A Light փողոցում վարձակալելով ընդարձակ մի տուն՝ նա այն անվանել է Eastern Hotel[6]: 1887 թվականին եղբայրներ Տիգրան, Մարտին, Ավետ և Արշակ Սարգիսները Սինգապուրում հիմնադրել են Raffles հյուրանոցը՝ այն անվանելով ի պատիվ գաղութի հիմնադիր Թոմաս Ստեմֆորդ Ռաֆֆլսի[7]։
1903-1908 թվականներին եղբայրների զարմիկ Արաթուն Սարգիսը (1882–1932) եղել է Սինգապուրի Adelphi Hotel-ի կառավարիչը[8], իսկ Hotel Majapahit (Hotel Oranje) Սուրաբայայում (Ինդոնեզիա) հիմնադրել է Մարտինի զարմիկը Լուկաս Մարտին Սարգիսը (1876 թ.–?) 1910 թվականին և նրա եղբայր Ջոնը[9][10]։ Ինդոնեզիայի Ճավա կղզու Բաթու քաղաքի Kartika Wijaya հյուրանոցը ի սկզբանե կառուցվել է որպես Սարգիս եղբայրների հանգստյան վիլլա, այնուհետև դարձել է հյուրանոց[11]։
1931 թվականին ֆինանսական խնդիրների պատճառով Raffles Hotel ընկերությունը ճանաչվել է սնանկացած և Սարգիս ընտանիքը կորցրել է Սինգապուրում հյուրանոցների վերահսկողությունը[2]։ Սուրաբայայի հյուրանոցը Սարգիս ընտանիքի ժառանգներին է եղել մինչև 1969 թվականը[12]։
Սարգիս հյուրանոցներից դեռևս գործում է Արևելյան Ճավայում գտնվող Niagara Hotel-ը։
Սինգապուրի ճանապարհներից մեկն անվանվել է Սարգիս եղբայրների պատվին[13]։