Սարգիս Շամիրի Սաքանյան (սեպտեմբերի 1, 1908(1908-09-01)[1], Լեջան, Հայաստան[1] - փետրվարի 13, 1986(1986-02-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային դեղաբան, իմունադեղաբանության հիմնադիրներից։ Կենսաբանության գիտությունների դոկտոր (1950), պրոֆեսոր (1950)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոչ գործիչ (1968)։
Կենսագրություն
Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական(1935) և Երևանի բժշկական (1941) ինստիտուտները։ 1944-1952 թվականներից եղել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի կլինիկական ախտորոշման ամբիոնի վարիչ, 1952 թվականից ղեկավարում է դեղաբանության ամբիոնը, 1965 թվականից՝ նաև իմունադեղաբանության պրոբլեմային լաբորատորիան։
Գիտական աշխատանքները վերաբերում են ախտաբանական ֆիզիոլոգիայի, դեղաբանության և իմունադեղաբանության հարցերին։ Սաքանյանը բացահայտել է ֆագոցիտար պաշտպանական ֆունկցիայի կապը նյարդային համակարգի գործունեության հետ։ Ուսումնասիրել է ցավային գրգիռների ազդեցությունը օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաների վրա, հայտնաբերել փայծաղի «հակացավային» ֆունկցիան։ Սաքանյանը պարզաբանել է իմունադեղաբանության կիրառական նշանակությունը և տվել դրա գիտական հիմնավորումը։ Զբաղվել է կենսաբանական պրոբլեմների փիլիսոփայական հիմունքների ուսումնասիրությամբ։ ԽՄԿԿ անդամ 1937 թվականից։ Հայրենական պատերազմի մասնակից։
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 252.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 252)։
|