Սանտա Կրուսի պալատ (իսպ.՝ Palacio de Santa Cruz — «Սուրբ խաչի պալատ»), պատմական շինություն Մադրիդի կենտրոնի համանուն հրապարակում՝ կառուցված բարոկկո ոճով 1620-1640 թվականներին ճարտարապետ Խուան Գոմես դե Մորայի նախագծով։ Սկզբում ծառայել է որպես դատարան և բանտ՝ ճանաչված հանցագործների համար, հետո 1767 թվականին այն վերակառուցվեց և դարձավ պալատ՝ ստանալով ներկայիս անունը՝ մոտակայքում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու անունով։ Ներկայումս Սանտա Կրուս պալատում տեղակայված են Արտաքին գործերի նախարարությունը և Իսպանիայի միջազգային համագործակցությունը։
Գրականություն
- Испания. Путеводитель. Издательство «Вокруг света». 2008