Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ Սանտա Կրուս դե լա Պալմայի բնակչությունը կազմում է 16 330 մարդ[2][2]։ Վերջիններս դավանում են հիմնականում կաթոլիկություն և խոսում իսպաներեն։ Քաղաքը զբաղեցնում է 43,38 կմ² տարածք[3] և գտնվում է ծովի մակարդակից ոչ ավելի քան 4 մետր բարձրության մետր բարձրության վրա։
Պատմություն
Սանտա Կրուս դե լա Պալմա քաղաքը հիմնադրվել է 1493 թվականի մայիսի 3-ին Ալոնսո Ֆերնանդես դե Լուգոյի կողմից։ Այն գտնվում է երկու գետերի միջև՝ Տեդոտե կոչվող քարանձավի շրջակայքում։ Հին քաղաքը, որն ի սկզբանե կոչել է Վիլլա դե Ապուրոն, ծառայել է որպես առևտրային նավահանգիստ, որը զբաղվել է դեպի Ամերիկաշաքարավազի արտահանմամբ։
Միջնադարյան ժամանակներում քաղաքը բազմիցս ենթարկվել է ծովահենների հարձակումներին։ Սանտա Կրուս դե լա Պալմայի տարածքում կան բազմաթիվ պաշտպանական ամրություններ։ Դրանց թվում են Սանտա Կատալինայի և Լա Վիրխենի ամրոցները։ Իսպանիայի տնտեսական ճգնաժամը, որը մեծապես ազդել է նաև գյուղատնտեսության ոլորտի վրա, կրճատել է բնակչության թիվը։ Քաղաքի բազում բնակիչներ լքել են Կանարյան կղզիները և հաստատվել մայրցամաքային Իսպանիայում։ Ճգնաժամի տարիներին Սանտա Կրուս դե լա Պալմայի բնակչությունը կազմել է շուրջ 11 հազար, մինչդեռ ներկայումս այդ թիվը կազմում է գրեթե 18 հազար։