Սանտա Կլաուսի արտադրամասն այն արհեստանոցն է, ուր Սանտա Կլաուսնէլֆերի օգնությամբ Սուրբ Ծննդյան համար նվերներ և խաղալիքներ է պատրաստում։ Ըստ ֆոլկլորի, Սանտա Կլաուսի արտադրամասը ընդարձակ մի գավառ է, որը գտնվում է Հյուսիսային բևեռում[1] կամ Լապլանդիայում[2]։ Բացի խաղալիքների արտադրամաս լինելուց, այս համալիրը Սանտա Կլաուսի, իր կնոջ, ընկերակիցների և եղջերուների բնակատեղին է[3]։
Արտադրամասի տեղանքը
1879 թվականին, Թոմաս Նաստը մի շարք պատկերներ ներկայացրեց, որտեղ Սանտա Կլաուսի արտադրամասը Հյուսիսային բևեռում էր[4]։ Ըստ Կանադա Փոստի, արտադրամասի փոստային ինդեքսը H0H 0H0 է։ Միացյալ Նահանգների փոստային ծառայությունն առաջարկում է, որ Սանտայի արտադրամասին ուղղված նամակները ուղարկվեն Հյուսիսային բևեռ, Ալյասկա, 99705։
Յուրաքանչյուր սկանդինավյան երկիր հայտնում է, որ Սանտայի արտադրամասը գտնվում է իրենց երկրում։ Նորվեգիայում ասվում է, որ Սանտան ապրում է Դրեոբակում։ Դանիայում` նա ապրում է Գրենլանդիայում (Ուումմաննաքի մոտ)[5]։ Շվեդիայի Մորա քաղաքում կա մի զբոսայգի, որը կոչվում է Սանտայի Աշխարհ[6]։ Ստոկհոլմում Տոմտեբոդայի փոստային արկղն է ստանում Սանտա Կլաուսին ուղղված երեխաների նամակները։ Ֆինլանդիայում Քորվաթունթուին վաղուց ճանաչվել է որպես Սանտայի բնակավայրը[7], և երկու զբոսայգիներ` Սանտա Կլաուսի Գյուղն ու Սանտայի Այգին, գտնվում են Ռովանիեմիի քաղաքապետության Հյուսիսային բևեռային շրջանում[8]։
Ծանոթագրություններ
↑Jeffers, Harry Paul (2000). Legends of Santa Claus. Twenty-First Century Books. էջ 20. ISBN0-8225-4983-2.
↑Clements, Linda (1996). The Spirit of Christmas Past. Smithark Publishing. էջ 86. ISBN0-7651-9945-9.