Սանկարան չի մահացել (անգլ.՝ Sankara is Not Dead, ֆր.՝ Sankara n'est pas mort), 2019 թվականին բուրկինացի կինոգործիչ Լյուսի Վիվեի նկարահանած ֆրանսիական վավերագրական կինոնկար (պրոդյուսեր՝ Էժենի Միշել-Վիլետ)[1][2]։ Ֆիլմը պատմում է երիտասարդ բանաստեղծ Բիկոնտինի և Բուրկինա Ֆասոյի հյուսիսից դեպի հարավ նրա ճամփորդության մասին, ճամփորդություն, որ իրականացնում է այդ երկրի նախկին նախագահ Թոմաս Սանկարայի իշխանության օրոք՝ 2014 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած ժողովրդական ապստամբությունից հետո[3][4]։
2021 թվականին այս կինոնկարը նվաճել է Բենինի կինոփառատոնի մրցանակը «Լավագույն պատմա-վավերագրական ֆիլմ» անվանակարգում[5][6]։
Մրցանակներ
Սանկարան չի մահացել ֆիլմը ցուցադրվել է մի շարք միջազգային կինոփառատոներում և արժանացել քննադատների դրվատական գնահատականին ու մրցանակների[5][7][8]։
- «Վավերագրական կինոնկարի լավագույն ռեժիսուրա» անվանակարգում՝ (Best Documentary Direction)՝ Աուստրալի միջազգային կինոփառատոնում (in Festival Internacional de Cine Austral)
- Tamil Nadu կինոփառատոնի ժյուրիի հատուկ նշում
- MENTION SPÉCIALE DU JURY DOKer Festival International du Film Documentaire
- Մոսկվայի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի հատուկ նշում (SPECIAL MENTION DOKer Moscow International Documentary Film Festival 2020)
- Ռոդ Այլենդի 2020 թվականի միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակ (FIRST PRIZE "Breaking boundaries" RHODE ISLAND INTERNATIONAL FILM FESTIVAL 2020)
- Բուդապեշտի 2019 թվականի միջազգային կինոփառատոնի մրցանակ «Լավագույն վավերագրություն» անվանակարգում (Best Documentary Feature Budapest IFF HUNGARY 2019)
- Աֆրիկյան միջազգային կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ (SPECIAL JURY PRIZE in African International Film Festival AFRIFF)
- ԱՄՆ-ի Քամդեն քաղաքում անցկացված միջազգային կինոփառատոնի Ջոն Մարշալի անվան մրցանակ (JOHN MARSHALL AWARD for Contemporary Ethnographic Media au Camden IFF, USA)
- ENTREVUES DE BELFORT, PRIX FILM EN COURS 2018
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ