Սան Խուան դե լոս Մոռոս (իսպ.՝ San Juan de los Morros), քաղաք Վենեսուելայի կենտրոնական մասում։ Գուարիկո նահանգի և Խուան Խերման Ռոշիո համայնքի վարչական կենտրոնն է[2]։ Զբաղեցնում է 593,55 քառակուսի կիլոմետր տարածք (այդ ցուցանիշով չորրորդ տեղն է գրավում երկրի բնակավայրերի ցանկում)։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի տվյալներով եղել է 120.111[3]:
Պատմություն
Բնակավայրը 1594 թվականին հիմնադրել են իսպանացիները։ 1934 թվականին հռչակվել է Գուարիկո նահանգի մայր քաղաք։
Տեսարժանություն
Քաղաքի գլխավոր տեսարժան վայրերն են Հովհաննես Մկրտչի 20 մետրանոց արձանը (San Juan Bautista, 1933-1935), Լոս Մոռոս դե Սան Խուան լեռնազանգվածը, Բոլիվարի հրապարակը, "La Puerta" հուշարձանը պատմական այն վայրում, որտեղ 1814 թվականի փետրվարի 3-ին տեղի է ունեցել Վենեսուելայի անկախության համար մղված պայքարի ճակատամարտերից մեկը։
Կլիմա
Քաղաքին բնորոշ է արևադարձային սավաննաների կլիման։ Ամենատաք ամիսը ապրիլն է՝ օդի 25.2 °C (77.4 °F) միջին ջերմաստիճանով, համեմատաբար սառը ամիսը՝ հունվարը՝ 22.6 °С (72.7 °F) միջին ջերմաստիճանով[4]։
Քույր քաղաքներ
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ