Սալվատորե Ֆերրագամո թանգարան, նորաձևության թանգարան՝ նվիրված կոշիկի իտալացի դիզայներ Սալվատորե Ֆերրագամոյի կյանքին ու գործունեությանը և նրա համանուն ընկերությանը[9]։ Թանգարանում առկա է կոշիկների 10000 մոդել, որոնք ստեղծվել և պատկանել են Ֆերրագամոյին 1920-ական թվականներից մինչև նրա մահը՝ 1960 թվականը։ Ֆերագամոյի մահից հետո նրա այրին և երեխաները հավաքածուն ընդլայնել են։ Թանգարանը ներառում է նաև ֆիլմեր, մամուլի անդրադարձներ, գովազդային նյութեր, հագուստ և աքսեսուարներ 1950-ականներից մինչև մեր օրերը[9]։
Թանգարանը բացվել է 1995 թվականի մայիսին՝ Ֆերրագամո ընկերության շռնդալից հաջողությունից հետո[9]։ Թանգարանը գտնվում է պատմական Սպինի Ֆերոնի պալատում (իտալ.՝ Palazzo Spini Feroni), որը Ֆերրագամոն գնել է 1930-ականներին։
Թանգարանում առկա կոշիկների հավաքածուն փաստում է Սալվատորե Ֆերրագամոյի գործունեության ողջ շրջանը, 1927 թվականին Իտալիա վերադառնալուց մինչև 1960 թվական՝ նրա մահը, ներկայացնում է Սալվատորեի տեխնիկական և գեղարվեստական կարողությունը, թե ինչպես գույների ընտրության, ֆանտազիայի միջոցով, մոդելների և նյութերի փորձարկմամբ նա կարողացել է հիմնարար ներդրում ունենալ «Made in Italy»-ի զարգացման և հաստատման գործում։
Պատկերասրահ
-
Կանացի կոշիկի պատմական մոդելներ
-
Սալվատորե Ֆերրագամո, սանդալ 1942
-
Սալվատորե Ֆերրագամո, սանդալի մոդել՝ ոգեշնչված Եգիպտոսից, 1930
-
Փայտե մոդելներ Հոլիվուդյան դիվաների համար
-
“zeppa” կոչվող կոշիկի մոդելը ստեղծվել է 1938 թվականին Ջուդի Գարլանդի համար
Ծանոթագրություններ
- ↑ GeoNames — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 dati.beniculturali.it — 2014.
- ↑ Sistema Cultura — 2014.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Sistema Cultura
- ↑ Italian National Institute of Statistics Indagine sui musei e le istituzioni similari — 2021.
- ↑ 6,0 6,1 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
- ↑ Indagine sui musei e le istituzioni similari — 2023.
- ↑ Italian National Institute of Statistics թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
- ↑ 9,0 9,1 9,2 Touring Club of Italy (2005 թ․ մայիսի 10). Authentic Tuscany. Touring Editore. էջեր 109–. ISBN 978-88-365-3297-1. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ