Սաբեր Աբար (պարս.՝ صابر اَبَر, հունիսի 8, 1984(1984-06-08), Թեհրան, Իրան)[1][2], իրանցի դերասան, թատրոնի ռեժիսոր և գրող, առավել հայտնի է 2009 թվականին «Էլլիի մասին» գեղարվեստական ֆիլմում խաղացած դերով։ Աբարը երկու անգամ առաջադրվել է Քրիստալ Սիմորգ մրցանակի, երկուսն էլ Երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում, Ֆաջր 25-րդ և 27-րդ կինոփառատոնների ժամանակ[3]։
Կարիերա
Դերասանի կարիերա
Աբարն իր կարիերան սկսել է հեռուստատեսային այնպիսի շոուներում, ինչպիսին է «Ծիածանը», մասնակցել է «100 վայրկյանում» մանկական խաղ-հեռուստաշոուին[4]։ Նա ավելի ուշ ճանաչում է ձեռք բերել Մոհսեն Մախմալբաֆի Sha'ere Zobale-ում խաղացած դերով։ 2006 թվականին Էզզաթոլահ Էնթեզամիի հետ նկարահանվել է «Մինայե Շահր-է Խամուշ» ֆիլմում` խաղալով վարորդի դեր. այս դերի համար առաջադրվել է Քրիստալ Սիմորգի մրցանակի` Երկրորդ պլանի լագավույն դերասան անվանակարգում։ Աբարի տաղանդը նկատվել է «Դայերե Զանգի»-ում (2007), որից հետո նրան դեր է առաջարկվել Ասղար Ֆարհադիի «Էլլիի մասին» ֆիլմում։ Ֆիլմը դրական արձագանքներ է ստացել, ինչպես օրինակ, Դեյվիդ Բորդվելը, որն այն գլուխգործոց է անվանել։ Աբարը խաղացել է Ալիրեզայի դերը, որի հարսնացուն կորել էր։ Այս դերով նա առաջադրվել է Ֆաջր միջազգային կինոփառատոնում։
Սաբերը խաղացել է նաև Հիչ (2009), Նոխոդի (2009), Տասներեք 59 (2010) և Էնտեհայե Խիաբանե Հաշտոն (2010) ֆիլմերում, ինչպես նաև որպես կամեո երևացել է Այենե-հայե Ռուբերու (2010) ֆիլմում[5]։
Գլխավոր դեր է խաղում «Գորտը» հեռուստասերիալում։
Թատերական կարիերա
Աբարը խաղացել է Կարգադան (2008) ներկայացման մեջ` Ֆարհադ Աեեշի, Մեհդի Հաշեմիի և Շահաբ Հոսսեինի հետ, որի ռեժիսորն է Ֆարհադ Աեեշը։ Խաղացել է նաև Դաստան-է յեկ Փելլեկան (2009, ռեժ.` Ռեզա Գուրան), Կալիգուլա (2010, ռեժ.` Հոմայոուն Ղանիզադեհ) և Ժիրե-բանդիե պարե Խորուս բայարե Սուգվարի (2011, ռեժ.` Ալի Նարգես Նեժադ) ներկայացումներում։ 2010 թվականին Սաբերը բեմադրել է Վավ-հա վա Վիրգուլ-հա ներկայացումը[6]։
Որպես գրող
Աբարը հեղինակել է երկլեզու «Յոթ երկինք այն կողմ» գիրքը, որը պատմում է իրանցի տատիկների մասին և տպագրվել է Թեհրանում։
Ֆիլմագրություն
Տարի
Վերնագիր
Դեր
Ռեժիսոր
Նշումներ
2005
Թափոնների բանաստեղծը
Մոհամադ Ահմադի
[7] Երգիծական կատակերգություն` սենտիմենտալ դռնապանի մասին, ով աղբի մեջ գաղտնիքներ է բացահայտում թաղամասի բնակիչների մասին։
Դրամա, որը պատմում է տարեց երկու հարևան կանանց մասին, որոնք երկուսն էլ կորցրել են իրենց որդիներին Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ, 20 տարի առաջ, և կանանցից մեկն այժմ հիվանդ է[13]։
Հոգեբանական թրիլլեր երկու զույգերի մասին, որոնց միասին հեռանում են խնջույքից։ Մեքենան անսպասելիորեն մի բանի է բախվում, որից հետո պատմությունը լարված է դառնում` բազմաթիվ գաղտնիքներով[16][17]
2019
Մազերի հեքիաթ
Դանեշ, վարսավիր
Հոմայուն Ղանիզադեհ
Վարդավիրանոց բացելով Իրանում` Դանեշը երազում է վարսավիր դառնալու մասին[18]
↑«Saber Abar». Noovie (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
↑ 3,03,13,2«دایرکتوری فیلم و هنرمندان» [Directory of Movies and Artists, Saber Abar, Awards]. WhatsUpIran.com (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 22-ին.
↑Edwards, Russell (2005 թ․ հոկտեմբերի 27). «Poet Of The Wastes». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
↑«Colors of Memory». Tiburon International Film Festival. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
↑ 19,019,1«Installation Art and Performance». Financial Tribune (անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին. «Abar, 31, is best known for his role in 'About Elly'. He was nominated for two Crystal Simorgh Prizes, both for Best Supporting Actor at the 25th and 27th Fajr International Film Festival.»{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)