Ռուբեն Սահակյանը ծնվել է 1937 թվականի օգոստոսի 6-ին, Լենինականում[2]։ Նա ճարտարապետ-շինարար Ալեքսանդր Սահակյանի եղբայրն է։ Ռուբենը 1961 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիուտը։ Իր և եղբոր աշխատությունները վերաբերում են հարկերի և ծածկերի բարձրացման մեթոդով շենքերի և կառույցների շինարարության պրոբլեմներին։ Եղբոր հետ գիտականորեն հիմնավորել և գործնականում ապացուցել են հարկերի և ծածկերի բարձրացման մեթոդով բարձրահարկ շենքերի կառուցման արդյունավետությունը։ Նրանք ստեղծել այդ մեթոդի ճարտարապետական-կոնստրուկտիվ և տեխնոլոգիական նոր միասնական համակարգ։
60-ից ավելի գյուտերի հեղինակ են։ 1965 թվականին դարձել է ԽՍՀՄ ճարտարապետների և Հայաստանի ճարտարապետների միության անդամ։ 1971 թվականից տեխնիկական գիտությունների թեկնածու է։ 1978 թվականից ՀԽՍՀ վաստակավոր գյուտարար է։ 1978 թվականին Երևանում ստեղծվել է Համամիութենական նախագծային տեխնոլոգիական ինստիուտ։ Այնտեղ մշակված աշխատանքների արագ ներդրման համար 1983 թվականին ստեղծվել է «Բարձրշին» մասնագիտացված տրեստ։ Նրանց հարկերի և ծածկերի բարձրացման մեթոդը լայնորեն կիրառվել է Խորհհրդային Միության տարբեր քաղաքներում[2]։ Այդ մեթոդով Երևանում կառուցվել է 24 հազար բնակչի համար նախատեսված օրինակելի-ցուցադրական շրջան (16 և 25 հարկանի բնակելի շենքեր, դպրոցական համալիրներ, պոլիկլինիկա, մանկապարտեզներ, բազմահարկ ավտոտնակ-կայանատեղեր)։
Մրցանակներ և կոչումներ
1971 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան։
1974 թվականին արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։
«Պատվո նշան» շքանշան։
Ժողովուրդների բարեկամության շքանշան։
1978 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր գյուտարարի կոչման։
1984 թվականին արժանացել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակի[3]։
Ծանոթագրություններ
↑ 1,01,11,21,31,41,51,6Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 139.
↑«Члены союза». uaa.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 139)։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!