Ռուբեն Համբարձումյան (մետաղագետ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Համբարձումյան (այլ կիրառումներ)
Ռուբեն Սարգսի Համբարձումյան (օգոստոսի 28 (սեպտեմբերի 10), 1911[1][2], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3][1][2] - նոյեմբերի 22, 1971(1971-11-22)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), մետաղագետ և ֆիզքիմիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1954), պրոֆեսոր (1955), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1966)։ Սարգիս Համբարձումյանի որդին։ ՌԽՖՍՀ գիտությունների և տեխնիկայի վաստակավոր գործիչ։
Կենսագրություն
1932 թվականին ավարտել է Մոսկվայի գունավոր մետաղների և ոսկու ինստիտուտը։ 1933-1971 թվականներին աշխատել է ավիացիոն նյութերի համամիութենական ինստիտուտում։ Աշխատանքները վերաբերում են կառուցվածքային նյութերի և կոռոզիայի ուսումնասիրությանը։ Նրա առաջարկած կոռոզիակայուն կառուցվածքային համաձուլվածքների ստացման տեխնոլոգիան և մետաղները կոռոզիայից պաշտպանելու եղանակները լայնորեն կիրառվում են տեխնիկայում։
Պարգևներ
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1949, 1953)
- Լենինյան մրցանակ (1960)
- ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ 3,0 3,1 3,2 Амбарцумян Рубен Сергеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 108)։
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
|
|