2020 թվականի օգոստոսին տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Սիթի», որի հետ 2020 թվականին դարձել է Անգլիայի գավաթակիր։
Կարիերա
Ուսանողական
Ուսանողական մակարդակում երեք մրցաշրջան խաղացել է «Վիսկոնսին Բաջերս» թիմում, որը ներկայացնում է Վիսկոնսինի համալսարանը Մադիսոնում։ Այս թիմի կազմում նա 2014 թվականին դարձել Է Մեծ տասնյակի չեմպիոն, այնուհետև 2015 և 2016 թվականներին երկու անգամ անընդմեջ ճանաչվել է լավագույն կիսապաշտպան[2]։
Ակումբային
2017 թվականի հունվարին «Բոստոն Բրեյքերս» ակումբը ընտրել է նրան Կանանց ֆուտբոլի ազգային լիգայի դրաֆթում ընդհանուր 1 համարի ներքո։ «Բեյքերսի» կազմում նա մասնակցել է 10 հանդիպման և խփել 2 գնդակ՝ միևնույն ժամանակ բաց թողնելով մրցաշրջանի մեծ մասը ծնկատակի ջիլի վնասվածքի պատճառով։
Կարիերայում նրա հաջորդ ակումբը դարձել է «Վաշինգտոն Սփիրիտը», որը նրան ընտրել է նոր դրաֆթում՝ առաջին համարի ներքո[3]։ Spirit-ի կազմում երկու մրցաշրջաններում նա խաղացել է 17 խաղ և խփել 1 գոլ, բայց 2020-ի մրցաշրջանը տուժել է COVID-19 համաճարակի պատճառով, բայց նա խաղացել է Challenge Cup-ում իր թիմի կազմում։
2020 թվականի օգոստոսի 18-ին տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Սիթի»՝ «քաղաքայինների» հետ կնքելով մեկ մրցաշրջանի պայմանագիր[4]։ «Սիթիի» կազմում նվաճել է Անգլիայի գավաթը եզրափակչում «Էվերթոնի» նկատմամբ լրացուցիչ ժամանակում 3։ 1 հաշվով տարած հաղթանակից հետո[5]։
2021 թվականի մայիսին վերադարձել է ԱՄՆ, որտեղ պայմանագիր է կնքել «ՕԼ Ռեյն» ակումբի հետ, որին պատկանում էին նրա իրավունքները «Վաշինգտոն Սփիրիթից» փոխանակվելուց հետո[6]։ Որի հետ նա պայմանագիր է կնքել։ «Ռեյնի» կազմում նա 2022 թվականին հաղթել է կանանց ֆուտբոլի լիգայի կանոնավոր առաջնությունում և կանանց ֆուտբոլի գավաթում։
Միջազգային
2019 թվականի մայիսին ընդգրկվել է ԱՄՆ ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը[7]։ Թաիլանդի հավաքականի հետ խաղում, որն ավարտվեց ամերիկացիների հաղթանակով 13։ 0 հաշվով, նա դուբլի հեղինակ է դարձել, իսկ մրցաշարի վերջում ամերիկացիները դարձել են աշխարհի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով Հոլանդիայի հավաքականին 2:0 հաշվով։ Եզրափակիչում երկրորդ գոլը խփել է Լավելը[8]։
Ամերիկյան հավաքականի կազմում 2021 թվականի ամռանը խաղացել է Օլիմպիական խաղերում, որտեղ ամերիկուհիները նվաճել են բրոնզե մեդալներ։
2023 թվականի ամռանը խաղացել է աշխարհի առաջնությունում, սակայն ծնկի վնասվածքի պատճառով սահմանափակ խաղաժամանակ է ունեցել[9], իսկ 1/8 եզրափակիչի հանդիպումը Շվեդիայի հավաքականի հետ բաց է թողել դեղին քարտերի պատճառով[10]։ Շվեդիայի հավաքականի հետ հանդիպումն ավարտվել է ԱՄՆ-ի հավաքականի համար 120 րոպե խաղաժամանակից հետո 11-մետրանոցներով պարտությամբ և մրցաշարից դուրս մնալով[11]։