- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբերտ Սարգսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոբերտ Եղիշի Սարգսյան (ծնվ. 28 սեպտեմբերի 1957 թ., գ. Արաքս, Հոկտեմբերյանի շրջան), հայ իրավաբան, ՀՀ վարչական դատարանի նախկին դատավոր։
Կրթություն
Աշխատանքային գործունեությունը
- 1991-1995 թթ. - Երևանի Սպանդարյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի իրավախորհրդատու։
- 1995-1996 թթ. - «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկության իրավախորհրդատու։
- 1996-1998 թթ. - Երևանի Սպանդարյան շրջանի ժողովրդական դատարանի գրասենյակի պետ։
- 1999-2001 թթ. - ՀՀ տնտեսական դատարանի գրասենյակի պետ, այնուհետև՝ աշխատակազմի ղեկավար։
- 2001-2008 թթ. - ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։
- 2008-2009 թթ. - Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր։
- 2009 թ. փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր՝ դադարեցնելով Երևանի քաղաքացիական դատարանի դատավորի լիազորությունները[1]։
- 2015 թ. մարտի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով լիազորությունները դադարեցվել են դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու կապակցությամբ[2]։
Ծանոթագրություններ