Ռոբերտ Հայկի Ռևազյան (նոյեմբերի 18, 1937(1937-11-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ էկոլոգ։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (2002)։
Կենսագրություն
1961 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1986-1993 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, 1993 թվականից՝ ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն։ 2000 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդ և կենսոլորտ» հայկական հանձնաժողովի ազգային կոմիտեի անդամ է, 2002 թվականից՝ Կովկասյան տարածաշրջանային էկոլոգիական կենտրոնի միջազգային փորձագետ։
Աշխատանքները վերաբերում են կենսաերկրաքիմիական պարբերաշրջաններին, տարբեր էկոհամակարգերում քիմիական տարրերի տեղաշարժման և շրջանառության հարցերին։ Մշակել է էկոհամակարգերի իրավիճակի գնահատման նոր եղանակներ, աղտոտված հողերի թունազերծման և հակազտիչ արգելքների նոր տեխնոլոգիաներ[1][2]։
Երկեր
- Исследовнаие химического состава атмосферных осадков в Армении. Е., 1995 (համահեղինակ).
Ծանոթագրություններ
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|