Ռոբերտ Ջորջ Յանգը առաջնելույթ է կատարել 1931 թվականին և հաջորդ երկու տասնամյակները նկարահանվել է բացառապես կինոֆիլմերում, ընդհանուր առմամբ գրեթե իննսուն ֆիլմում։ Յանգը հաճախ խաղացել է «Լավ տղաների» և գլխավոր հերոսուհիների ամուսինների դերերը երեսուներկու տարբեր մելոդրամներում, իսկ հաջորդ տասնամյակում ավելի բազմազան դերեր են խաղացել տարբեր ժանրերում[4]։ 1954 թվականին նա լիովին հրաժարվել է կինոյում կարիերայից և աշխատանքի է անցել հեռուստատեսությունում[4]։ Չնայած նա նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, Յանգը ազգային ճանաչման է հասել «Հայրը ավելի լավ գիտի»(1954-1960) երկարամյա հեռուստասերիալում մարմնավորած գլխավո դերի շնորհիվ, որը նրան աժրանացրել է է երկու «Էմմի» մրցանակի 1957 և 1958 թվականներին[4][5]։
1960 թվականին Ռոբերտ Յանգն արժանացել է Հոլիվուդյան «Փառքի ծառուղում» միանգամից երեք աստղերի, հեռուստատեսության, ֆիլմի և ռադիոյի բնագավառում ունեցած ավանդի համար[5]։
Հաջորդ տարի նա վերադարձել է հեռուստատեսություն՝ «Պատուհան դեպի գլխավոր փողոց» սերիալի գլխավոր դերակատարմամբ, որը փակվել է մեկ եթերաշրջանից հետո և մի քանի տարի ավելի քիչ ակտիվ է աշխատել[4]։ 1969 թվականին նա էկրաններին է վերադարձել «Դոկտոր Մարկուս Ուելբին»(1969-1976) հեռուստասերիալի գլխավոր դերակատարմամբ, որն նրան շնորհել է «Ոսկե գլոբուս» և ևս մեկ «Էմմի»[5]։
Յանգը ամուսնացած էր Բեթի Հենդերսոնի հետ, և նրանք ունեին չորս դուստր, ինչպես նաև վեց թոռ և երկու ծոռ։ Նա մահացել է 1998 թվականի հուլիսի 21-ին՝ շնչառության կանգից և թաղվել Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի Ֆորեստ Լաուն գերեզմանատանը[6]։