Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում,
երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին:
Ռոբերտը 9 տարեկանից հաճախել է Քյոլն քաղաքի շախմատային ակումբ և կարճ ժամանակ անց ընդգրկվել ակումբի հավաքականի կազմում։ իր առաջին հաջողությունները գերմանացին գրանցել է նույն հավաքականի կազմում։ 9 տարեկանում նա հանդես է եկել է Գերմանիայի երիտասարդական առաջնությունում, 11 տարեկանում՝ երիտասարդների աշխարհի առաջնությունում, իսկ 19 տարեկանում մասնակցել է Գերմանիայի մեծահասակների առաջնությանը և կիսել 1-2-րդ տեղը։
Շուտով Ռոբերտը հաղթող է ճանաչվել խոշոր միջազգային մրցաշարերում և ճանաչվել որպես աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը։ Նա առաջին մրցանակները է նվաճել Սոմբորում (1970), Օսլոյում (1974), Մյունխենում (1979), Չիկագոյում (1982), Բիլում, Լինարեսում (1985), Սոլինգենում (1986)։
Շախմատին զուգահեռ զբաղվել է բանասիրությամբ, եղել է պապիրուսագիտության խոշորագույն մասնագետներից մեկը և ուսումնասիրել հին եգիպտական ձեռագրեր։ Ռոբերտ Հյուբները տիրապետել է բազմաթիվ օտար լեզուների։ Հեղինակ է Ֆրանց Կաֆկայի և Ջերոմ Դեյվիդ Սելինջերի աշխատանքներին վերաբերող հետազոտությունների։ Եվ չնայած այս ամենին նա առավել հայտնի էր աշխարհի առաջնության մրցումներին իր մասնակցությամբ։
1969 թվականին Ռոբերտ Հյուբները հաղթել է Աթենքի Զոնալ մրցաշարում։ 1970 թվականին Լաս Պալմաս դե Գրան Կանարիայում տեղի ունեցած միջզոնալ առաջնությունում կիսել է 2-4-րդ տեղը և իրավունք ստացել մասնակցելու հավակնորդների խաղերին։ Եղել է աշխարհի նախկին չեմպիոն Տիգրան Պետրոսյանի մրցակիցը։
«Պետրոսյանի դեմ խաղում ես շանս չունեմ։ Նախկինում երբեք կիսաեզրափակիչ դուրս գալու հույսեր չեմ ունեցել, իսկ այժմ, երբ վիճակահանությունը որոշեց, որ Պետրոսյանի հետ պետք է մրցեմ, հաղթանակի հույսեր այնքան էլ չունեմ։ Նրա խաղաոճն ինձ համար շատ բարդ է, բացի այդ, Պետրոսյանը խաղային հսկայական փորձ ունի։ Ես կնախընտրեի հանդիպել Լարսենին, Ֆիշերին կամ մեկ ուրիշին։ Բայց, իհարկե, կպայքարեմ, կփորձեմ հասնել առավելագույնին»։
- Ռոբերտ Հյուբներ
Այս մրցապայքարի առաջին 6 պարտիաներն ավարտվել են ոչ ոքի, 7-րդ պարտիայում Պետրոսյանին հաջողվել է հաղթանակ տանել, և ի զարմանս շատերի, Հյուբները որոշել 3-4 հաշվի ժամանակ չշարունակել հանդիպումը։
1979 թվականին նա Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած միջզոնալ մրցաշարում կիսել 1-3-րդ տեղերը, այնուհետև հաղթել քառորդ եզրափակչում Անդրաշ Ադորյանին (5½:4½), կիսաեզրափակիչում՝ Լայոշ Պորտիշին (6½:4½), իսկ եզրափակչում պարտվել Վիկտոր Կորչնոյին (3½): :4½)։ Որոշիչ պահին, երբ Վիկտոր Կորչնոյը առաջ է անցել հաշվի մեջ, Հյուբները հրաժարվել շարունակել հանդիպումը։
1983 թվականին հավակնորդների մրցաշարի 1/4 եզրափակիչի 4֊րդ խաղում տանուլ է տվել 62֊ամյա Վասիլի Սմիսլովին, իսկ 9֊րդ խաղում հաղթանակ տարել և հաշիվը դարձրել 4,5:4,5։ Հաջորդ 5 խաղերն ավարտվել են ոչ֊ոքի և պատմության մեջ առաջին անգամ վիճակահանությամբ որոշվել է հաղթողը՝ Սմիսլովը դարձել է աշխարհի չեմպիոն[4][5]։
1990 թվականին Հյուբներն ընդգրկվել է Մանիլայի միջզոնալ մրցաշարում և իրավունք ստացել մրցելու հավակնորդների պայքարում։
1992 թվականի ապրիլի 23-ից Միխայիլ Չիգորինի խորհրդանշական ակումբի անդամ է։
1998 թվականին Էլիստայում կայացած Համաշխարհային օլիմպիադայում նա խաղացել է ազգային հավաքականի կազմում և 8 հնարավորից վաստակել 5½ միավոր (+4 −1 = 3)։
Հյուբների ներդրումը շախմատային գրականության մեջ ներառում է աշխարհի չեմպիոնների ուսումնասիրությունը և 19-րդ դարի շախմատային նշանավոր լայնածավալ վերլուծությունը։
Հյուբները հայտնի էր նաև որպես լավագույն սյանցի խաղացող[6]։
Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 443. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.
Туров Б. И. Жемчужины шахматного творчества. — М.: Физкультура и спорт, 1991. — С. 312—316. — 320 с. — 100000 экз. — ISBN 5-278-00269-7