- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոբերտ Եղյան (1934, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1965), հայ դերասան։
Կրթությունն ստացել է Զանգեզուրի Տաթև գյուղի դպրոցում, ապա՝ Բաքվում։ 1953 թ.-ին եկել է Երևան, սովորել գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Բեմական ասպարեզ է մտել 1957-1958 թվականների թատերաշրջանում։ Կատարել է Սիմոնի (Գաբրիել Սունդուկյանի «Կտակը» պիեսում) և Շմագայի (Օստրովսկու «Անմեղ մեղավորներում») դերերը։ 1958 թ.-ից աշխատել է Ղափանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնում, նախ՝ որպես դերասան, ապա՝ թատրոնի տնօրեն։ Խաղացել է մի շարք դերերում՝ Վռամ («Նույն հարկի տակ»), Սիմոն Յագորիչ («Ոսկի աքաղաղ»), Գրիգոր աղա («Ժայռ»), Պապիկ («Շողոքորթը») և այլն։ Մահացել է 1965 թ.-ին 31 տարեկանում[1]։
Ծանոթագրություններ
- ↑ Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 64։