Ռոբերտ Ռուստամի Գալստյան (նոյեմբերի 15, 1958(1958-11-15), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային ֆուտբոլիստ, հարձակվող, կիսապաշտպան, սպորտի վարպետ։
Կենսագրություն
Ֆուտբոլով սկսել է զբաղվել Թբիլիսիի ֆուտբոլային դպրոցում իր հոր՝ Վրաստանի հայտնի մանկական մարզիչներից Ռուստամ Գալստյանի մոտ։ Այնուհետև կարիերան շարունակել է Երևանի ՖԻՄԱ-ի 2-րդ լիգայի թիմում (1976)։ Բարձրագույն խմբում հանդես է եկել «Արարատ» թիմում, 1977-1984, 1985-1986 թվականներին անցկացրել է 164 հանդիպում, խփել է 8 գոլ։ 1985 թվականների մրցաշրջանի առաջին կեսում խաղացել է Առաջին խմբի «Կոտայք» (Աբովյան) թիմում, 1989 թվականին՝ երկրորդ խմբի «Սպիտակ» թիմում։ Ռոբերտ Գալստյանի ավագ եղբայրը՝ Ռաֆայել Գալստյանը, Բարձրագույն խմբում ևս հանդես է եկել «Արարատի» կազմում։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ