Ռոբերտ Քրիստափորի Անդրիասյան (օգոստոսի 25 (սեպտեմբերի 7), 1913[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 20, 1971(1971-09-20)[2] կամ օգոստոսի 20, 1971(1971-08-20)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961)։
Կենսագրություն
Ռոբերտ Անդրիասյանը ծնվել է 1913 թվականին, Թիֆլիսում։ 1935 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան։ 1938-1971 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1964 թվականից՝ պրոֆեսոր։ 1944-1968 թվականներին ընդհատումներով եղել է Երևանի կոնսերվատորիայի ամբիոնի վարիչ։ Մեծ է Անդրիասյանի ավանդը դաշնամուրի դասավանդման պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման հարցում։
Գրել է դաշնամուրային ստեղծագործություններ՝ «Երկու էտյուդ», «Էտյուդ-պար» (1955), «Կոնցերտ դաշնամուրի համար, նվագախմբի հետ» (1958), «Նաիրի» պոեմ (1965), կատարել Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի երգերի նվագադարձումներ ու մշակումներ դաշնամուրի համար։ Համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ մի շարք քաղաքներում[3]։
1949 թվականից Երևանի Նորք-Մարաշ համայնքում գործում է Ռոբերտ Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցը[4]։
Գրականություն
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Հիմնանորոգվել է Նորք-Մարաշի Ռոբերտ Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցը
- ↑ Апоян Ш, "Роберт Андриасян"
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 395)։
|