Ռոբեր Քոփթաշ (թուրքերեն՝ Rober Koptaş, օգոստոսի 10, 1977(1977-08-10), Ստամբուլ, Թուրքիա), հայազգի պատմաբան, լրագրող, թուրք-հայկական Ակոս թերթի գլխավոր խմբագիր (2010-ից)։
Ինչպես թերթի նախորդ գլխավոր խմբագրին՝ Հրանտ Դինքին, այդպես էլ Քոփթաշին թուրք ծայրահեղականները բազմաթիվ անգամ մահով են սպառնացել։
Կենսագրություն
Քոփթաշի ընտանիքը մայրական կողմից ծագում է Քասթամոնուի մարզից, ում հաջողվել է փրկվել 1915 թվականի Մեծ Եղեռնից տեղի նահանգապետի շնորհիվ, ով փորձում էր դադարեցնել ցեղասպանությունը։ Հայրական ընտանիքը ծագում է Սեբաստիայից, ում հաջողվել է փրկվել Մեծ Եղեռնի ժամանակ այն բանի համար, որ հացագործ են եղել և այդպիսով գտնվում էին պաշտպանության տակ։ Ռոբերի հայրը իրեն ի սկզբանե տվել Մուրատ անունը, քանի որ Ռոբեր ոչ մուսուլմանական անունով հետագայում կարող էին խնդիրներ առաջանալ թուրքական բանակում ծառայելիս[1][2]։
Քոփթաշը հայերեն է սովորել միայն դպրոցում, քանի որ մայրենին էր թուրքերենը։ Նա իր հայկական ծագման մասին իմացել է 12 կամ 13 տարեկան հասակում։ Քոփթաշը ատենախոսություն է գրել 1908 և 1915 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի քաղաքական գործունեության մասին[1][2]։
Քոփթաշը խմբագիր է աշխատում Կոստանդնուպոլսի Aras Publishing հրատարակչությունում։ Նա քննադատում է պաշտոնյաների, քաղաքական գործիչների և լրագրողների մշտական ստորացնող հայտարարությունները հայերի վերաբերյալ[1][2]։
Ռոբեր Քոփթաշը թուրքական կառավարությունից պահանջում է Հայոց Ցեղասպանության ճանաչումը պետության կողմից[1][2]։
Ընտանիք
Նախկին կինը՝ Դելալ Դինք (Հրանտ Դինքի դուստրը)[3]։ Ունի դուստր։
Ծանոթագրություններ