ՌեԱնիմանիա (անգլ.՝ ReAnimania), ամենամյա հայկական միջազգային կինոփառատոն՝ նվիրված անիմացիոն ֆիլմերին։
Անվանակարգեր
- «Լավագույն լիամետրաժ ֆիլմ»
- «Լավագույն կարճապետրաժ ֆիլմ»
- «Լավագույն փաստագրական աշխատանք»
- «»Լավագույն կրթական ֆիլմ (2010 թվականին միացել է «Լավագույն հեռուստատեսային/գովազդային ֆիլմ» անվանակարգին)
- «Լավագույն հեռուստատեսային/գովազդային ֆիլմ»(2010 թվականին միացել է Լավագույն հեռուստաատեսային ծրագիր անվանակարգին)
- «Լավագույն երաժշտական հոլովակ»
- «Երեխաների կարծիքով լավագույն ֆիլմ»
Պատմություն
Հայկական միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստեղծվել է Երևանում՝ 2009 թվականին, սակայն դրա գաղափարը ծնվել էր պաշտոնական բացումից դեռ երեք տարի առաջ։
«ReAnimania» փառատոնի հիմնական առաքելությունը կայանում էր անիմացիոն արվեստը զարգացնելու և նոր սերնդի միջազգային մակարդակի նկարիչ-անիմատորներ դաստիարակելու մեջ։ Նպատակ կար ստեղծելու մի հարթակ, որտեղ հնարավոր կլիներ ցուցադրել հայ անիմատորների աշխատանքները և ամբողջ աշխարհի լավագույն անիմացիոն ֆիլմերը։ Փառատոնի ընթացքում իրականացվում են ցուցադրություններ, սեմինարներ, վարպետական դասընթացեր և քննարկումներ։ Հետագայում պլանավորվում է բացել անիմացիային նվիրված թանգարան։ Մրցույթին ներկայացված ֆիլմերը ցուցադրվում են ոչ միայն Երևանում, այլ նաև Դիլիջան քաղաքում։ ՌեԱնիմանիան համագործակցում է «Անսի» միջազգային անիմացիոն կինոփառատոնի, Շտուտգարտի կինոփառատոնի, «Aardman Studio»-ի, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ[1]։
Անցկացված և անցկացվող փառատոններ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Տես նաև