1948 թվականի Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերում Ռոդենը հանդես է եկել 400 մետր վազքում և 4×400 մետր էստաֆետում։ Առաջին մրցույթում նա չի կարողացել դուրս գալ եզրափակիչ, իսկ երկրորդում Ճամայկայի հավաքականը նույնպես դուրս է մնաց մեդալների ցուցակից։
Հելսինկիի 1952 թվականի ամառային օլիմպիական խաղերում նա 400 մետր մրցավազքում դարձել է չեմպիոն՝ միաժամանակ սահմանելով օլիմպիական ռեկորդ՝ 45,9 վայրկյան։ 4×400 մետր փոխանցումավազքի մրցումների առաջին մրցավազքում Ճամայկայի հավաքականը սահմանել է օլիմպիական ռեկորդ (3.12, 13 վրկ), իսկ եզրափակիչ մրցավազքում մարզիկը հաղթել է համաշխարհային ռեկորդով (3.03, 9 վրկ)[5]։
Թեթևաթլետի նկարը պատկերված է 1980 թվականի Ճամայկայի նամականիշի վրա[6]։
Ջորջ Ռոդենը մահացել է 2024 թվականի օգոստոսի 24-ին, 97 տարեկանում[7]։