Ջորջ Ուոլդը ծնվել է 1906 թվականի նոյեմբերի 18-ին Նյու Յորքում։ 1922 թվականին ընդունվել է Նյու Յորքի համալսարան ՝ ավարտելով 1927 թվականին։ Ավարտելուց հետո նա ընդունվել է Կոլումբիայի համալսարան, որը նույնպես հաջողությամբ ավարտել է։ Աշխատել է Ցյուրիխի, Չիկագոյի և Հարվարդի համալսարաններում։
Ջորջ Ուոլդը մահացել է 1997 թվականի ապրիլի 12-ին Քեմբրիջում։
Գիտական աշխատանքներ
Հիմնական գիտական աշխատությունները նվիրված են տեսողության ֆիզիոլոգիային։
Անդամակցություն ընկերություններին
1954–1956 - ԱՄՆ-ի Գիտությունների ազգային հիմնադրամի կենսաբանության և բժշկական գիտությունների բաժնի նախագահ։
1963-1964 թթ. - Դ և Ֆ. Գուգենհեյմերի ընկերության անդամ
Մրցանակներ և պարգևներ
1939 - Էլի Լիլի մրցանակ կենսաբանական քիմիայի ոլորտում
1953 - Ալբերտ Լասկերի մրցանակ՝ հիմնարար բժշկական հետազոտությունների համար։
1959 - Ռումֆորդի մրցանակ ՝ «Տեսողության կենսաքիմիական հիմքը որոշելու համար»։
1963 - Գուգենհայմի անվան կրթաթոշակ
1966 - Ֆրեդերիկ Իվեսի մեդալ
1967 - Վեյցման հիշատակի դասախոսություններ
1967 - Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի կամ
բժշկության ոլորտում
Սոցիալական աշխատանք
Նա ակտիվորեն քննադատել է ԱՄՆ ղեկավարությանը Վիետնամի պատերազմի և սպառազինությունների մրցավազքի համար[15]։
1992 թվականին նա ստորագրել է` «Զգուշացում մարդկությանը»[16]։