Համալսարանն ավարտելուց հետո Պոնտին բացեց իր առաջին ճարատապետական-դիզայներական բյուրոն Մինո Ֆիոչիի և Էմիլիո Լանչինի հետ միասին։ Վերջինիս հետ ավելի ուշ ստեղծեց Studio Ponti e Lancia-ն։ 1920-ական թվականներին Պոնտին ակտիվորեն համագործակցում էր նկարիչների Նովեչենտո խմբի հետ։ Այդ տարիներին ճարտարապետը աշխատում է Via Randaccio Միլանում (1925), Bouilhet villa (1926), Casa Rasini բնակարանի և Միլանում Domus Julia-Domus Fausta համալիրի (1930) նախագծերի վրա։
1933 թ. Պոնտին ավարտեց Լանչիայի հետ համագործակցությունը և բացեց Studio Ponti-Fornaroli-Soncini-ն ինժեներներ Անտոնիո Ֆորնարոլիի և Էուջենիո Սոնչինչչ հետ միասին։ Նրանց առաջին մեծ խատվերը եղավ Մոնտեկատանի քիմիական ընկերության գրասենյակը` կառուցված 1936 թ., իսկ դրան հաջորդեցին Fiat գրասենյակները Պատուիի հմալասարանը, որը Պոնտին իր զեռքերով զարդարեց որմնաքանդակներով։
1950 թ. Պոնտին Պիեր Լուիջի Ներվիի և Արտուրո Դանուսոյի հետ միասին Պիրելիի աշտարակը կառուցելու պատվեր ստացավ։ Աշտարակը դարձավ առաջին երկնաքերը Միլանում։ Կառուցումը սկսվեց 1956 թ.:
1951 թ. ճարտարապետը նախագծեց գրասենյակ «IINA l’Istituto Nazionale per le Assicurazione» ընկերության համար։ Պոնտին սկսեց համագործակցել Ալբերտո Ռոսելիի հետ, իսկ նրա մահից հետո համագործակցեց Ֆորնարոլիի հետ։