Ծնվել է ունևոր ընտանիքում. հայրը գարեջրի գործարանի սեփականատեր էր։ Տասնհինգ տարեկան հասակից աշխատել է հոր գործարանում, տասնվեցից՝ սովորելուն և գիտությամբ զբաղվելուն զուգընթաց՝ մասնակցել այդ ձեռնարկության կառավարմանը, մինչև 1854 թվականը, երբ այն վաճառվել է[9]։
Ջեյմս Ջոուլն աշխատել է հայտնի ֆիզիկոս ու քիմիկոս Ջոն Դալտոնի մոտ և նրա ղեկավարությամբ սկսել իր փորձարարական հետազոտությունները։ 1841թվականին նա բացահայտել է (Էմիլի Լենցից անկախ), որ մետաղե հաղորդիչով էլեկտրական հոսանք անցնելիս անջատվող ջերմության քանակը համեմատական է հաղորդիչի էլեկտրական դիմադրությանը, հոսանքի ուժի քառակուսուն և հոսանքի անցման ժամանակին (հայտնի է որպես Ջոուլ-Լենցի օրենք)։
1843–1850 թվականներին նա փորձերով ցույց է տվել, որ մեխանիկական աշխատանքըջերմության կարող է վերածվել խիստ որոշակի համամասնությամբ, և որոշել է ջերմության մեխանիկական համարժեքը։ Դրանով նա տվել է էներգիայի պահպանման օրենքի փորձնական հաստատումը։ 1851 թվականին Ջուոլը տեսականորեն որոշել է որոշ գազերի ջերմունակությունը, ջերմությունը դիտելով որպես մասնիկների շարժում։ Նա հետազոտել է գազի սեղմման և ընդարձակման ժամանակ առաջացող ջերմային երևույթները, մասնավորապես, նոսրացած գազերի ընդհարձակման փորձերով ցույց է տվել, որ դրանց ներքին էներգիան կախված չէ ծավալից, ինչը և ընդունվել է իդեալական գազի համար։ Անգլիացի ֆիզիկոս Վիլյամ Թոմսոնի հետ Ջոուլը փորձնական ճանապարհով պարզել է, որ ծակոտկեն միջնորմով գազի դանդաղ, ստացիոնար, ադիաբադ հոսույթի դեպքում գազի ջերմաստիճանը փոխվում է (Ջոուլ-Թոմսոնի էֆեկտ)։ Կառուցել է թերմոդինամիկական ջերմաստիճանային սանդղակ, տեսականորեն որոշել մի շարք գազերի ջերմունակությունը։ Հաշվարկել է նաև գազի մոլեկուլների շարժման արագությունը և հայտնաբերել այդ արագության կախումը ջերմաստիճանից։ Գազի ճնշումը նա համարել է անոթի պատերին գազի մասնիկների հարվածների արդյունք։ Ջոուլը հայտնաբերել է նաև մագնիսական հագեցման երևույթը ֆեռոմագնիսների մագնիսացման դեպքում։
Միավորների միջազգային համակարգում 1 Ջ հավասար է այն աշխատանքին, որ կատարվում է, երբ 1 Ն ուժի կիրառման կետն ուժի ազդման ուղղությամբ տեղափոխվում է 1 մ–ով։ 1Ջ=1Ն.մ[10]
Մեծարում և հիշատակ
1850 թվականին Ջեյմս Ջոուլն ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։ 1852 թվականին ջերմության քանակական համարժեքի մասին աշխատությունների համար պարգևատրվել է Արքայական մեդալով։ 1860 թվականին ընտրվել է Մանչեսթրի գրական և փիլիսոփայական ընկերության նախագահ |en|Manchester Literary and Philosophical Society}}.
Արժանացել է Էդինբուրգի համալսարանի և Դուբլինի Թրինիթի քոլեջի իրավունքի դոկտորի, Օքսֆորդի համալսարանի քաղաքացիական իրավունքի դոկտորի կոչումների[11]:.
1866 թվականին Ջոուլին շնորհվել է Քոփլի մեդալ, 1880 թվականին՝ Ալբերտի մեդալ։ 1878 թվականին Մեծ Բրիտանիայի կառավարությունը նրան նշանակել է ցմահ թոշակ 215 ֆունտի չափով։
Նա երկու անգամ՝ 1872 և 1877 թվականներին, ընտրվել է Բրիտանական գիտական ընկերակցության նախագահ[12]:.
1889 թվականին՝ Ջոուլի մահվան տարում տեղի ունեցած Էլեկտրիկների միջազգային երկրորդ համաժողովում որոշվել է նրա անունով կոչել աշխատանքի, էներգիայի և ջերմության միասնականացված միավորը։
Մանչեսթրի ռատուշայում կանգնեցված է Ջեյմս Ջոուլի հուշարձանը (քանդակագործ՝ Ալֆրեդ Գիլբերթ)։
1970 թվականին միջազգային աստղագիտական միությունը Ջեյմս Ջոուլի անունը շնորհել է Լուսնի հակառակ կողմի խառնարաններից մեկին։
Աշխատություններ
Joule, J. P. On Electro-Magnetic Forces // Annals of Electricity. — 1838. — Т. V. — С. 187. — «Էլեկտրամագնիսական ուժերի մասին».
Joule, J. P. On the Producing of Heat by Voltaic Electricity // Proceedings of the Royal Society. — 1840 (December, 17). — «Էլեկտրականությունից արտածվող ջերմության մասին».
Joule, J. P. On New Class of Magnetic Forces // Annals of Electricity. — 1841. — Т. VIII. — С. 219. — «Մագնիսական ուժերի նոր դասի մասին».
Joule, J. P. On the Electric Origin of the Heat of Combustion // Philosophical Magazine Series 3. — 1841. — Т. XX. — С. 98. — «Այրման ջերմության էլեկտրական բնույթի մասին».
Joule, J. P. On the Electrical Origin of Chemical Heat // Philosophical Magazine Series 3. — 1843. — Т. XXII. — С. 204. — «Քիմիական ջերմության էլեկտրական բնույթի մասին».
Joule, J. P. On the Heat evolved during the Electrolysis of Water // Memoirs of the Manchester Literary and Philosophical Society. — 1843. — Т. VII. — С. 87. — «Ջրի էլեկտրոլիզի ժամանակ արտածվող ջերմության մասին».
Joule, J. P. On the Calorific Effects of Magneto-Electricity, and on the Mechanical Value of Heat // Philosophical Magazine Series 3. — 1843. — Т. XXIII. — С. 263, 347, 435. — «Մագնիսաէլեկտրականության ջերմային էֆեկտի և ջերմության մեխանիկական համարժեքի մասին».
Joule, J. P. On the Changes of Temperature Produced by the Rarefaction and Condensation of Air // Philosophical Magazine Series 3. — 1845. — Т. XXVI. — С. 369. — «Օդի նոսրացման և խտացման ժամանակ ջերմության փոփոխությունների մասին».
Joule, J. P. On the Existence of an Equivalent Relation between Heat and the ordinary Forms of Mechanical Power // Philosophical Magazine Series 3. — 1845. — Т. XXVII. — С. 205. — « Ջերմության և մեխանիկական էներգիայի սովորական ձևերի համարժեք հարաբերության գոյության մասին.
Joule, J. P. On the Mechanical Equivalent of Heat, as determined from the Beat evolved by the Agitation of Liquids. // Reports of British Association. — 1847. — С. 55. —
Joule, J. P. Expériences sur l’Identité entre le Calorique et la Force méchanique. Détermination de l’équivalent par la Chaleur dégagée pendant la friction du Mercure // Comptes rendus hebdomadaires des séances de l'Académie des sciences. — 1847. — № August 23.
Joule, J. P. On Matter, Living Force, and Heat // Manchester Courier. — 1848 (May, 5). — «Նյութի, կենդանի ուժի և ջերմության մասին».
Joule, J. P. On the Effects of Magnetism upon the Dimensions of Iron and Steel Bars // Philosophical Magazine Series 3. — 1848. — Т. XXX. — С. 76, 225. — «Թուջե և պողպատե մարմինների չափերի վրա մագնիսականության ազդեցության մասին».
Joule, J. P. On the Mechanical Equivalent of Heat, and on the Constitution of the Elastic Fluids. // Reports of British Association. — 1848. — С. 21.
Joule, J. P. On Mechanical Appearnce of Lighting // Philosophical Magazine Series 3. — 1850. — Т. XXXVII. — С. 127.
Joule, J. P. On the Heat disengaged in Chemical Combinations // Philosophical Magazine Series 4. — 1852. — Т. III. — С. 481. — «Քիմիական ռեակցիաների ժամանակ ազատվող ջերմության մասին».
Joule, J. P. On the Economical Production of Mechanical Effect from Chemical Forces // Manchester Memoirs. — 1852. — Т. X. — С. 173. — «Քիմիական ռեակցիաների մեխանիկական դրսևորման տնտեսական էֆեկտի մասին».
Joule, J. P., Introductory Research on the Induction of Magnetism by Electrical Currents // Philosophical Magazine Series 4. — 1856. — С. 287.
Joule, J. P. On the Fusion of Metals by Voltage Electricity // Manchester Memoirs. — 1856. — Т. XIV. — С. 173. — «Մետաղներն էլեկտրականությամբ ձուլելու մասին».
Joule, J. P. On the utilization of the Sewage of London and other Large Towns // Manchester Memoirs. — 1856. — Т. XV. — С. 146.
Joule, J. P., On an Improved Galvanometer // Philosophical Magazine Series 4. — 1857. — Т. XV. — С. 432. — «Գալվանամետրի կատարելագործման մասին».
Joule, J. P., On some Thermo-Dynamic Properties of Solids // Philosophical Transactions. — 1859. — Т. CXLIX. — С. 91. — «Պինդ մարմինների մի քանի թերմոդինամիկական հատկությունների մասին».
Joule, J. P., On Thermal Effects of Compressing Fluids // Philosophical Transactions. — 1859. — Т. CXLIX. — С. 133. — «Հեղուկների սեղմման ժամանակ տեղի ունեցող ջերմային էֆեկտների մասին».
Joule, J. P., On Surface Condensation of Steam // Philosophical Transactions. — 1861. — Т. CLI. — С. 133.
Joule, J. P. On Probable Cause of Electrical Storms // Proceedings of the Manchester Literary and Philosophical Society. — 1862. — Т. II. — С. 218. — «Ամպրոպների հնարավոր բնույթի մասին».
Joule, J. P. Notes on Mirage at Douglas // Proceedings of the Manchester Literary and Philosophical Society. — 1863. — Т. III. — С. 39. — «Դուգլասյան միրաժի մասին».
Joule, J. P. On a Sensitive Barometer // Proceedings of the Manchester Literary and Philosophical Society. — 1863. — Т. III. — С. 47. — «Զգայուն բարոմետրի մասին».
Joule, J. P. Note on the Meteor of February 6, 1818 // Proceedings of the Manchester Literary and Philosophical Society. — 1863. — Т. III. — С. 213. — «1818 թվականի փետրվարի 6-ի երկնաքերի մասին».
Joule, J. P. On an Apparcctus for determining the Horizontal Magnetic Intensity in Absolute Measure // Proceedings of the Manchester Literary and Philosophical Society. — 1867. — Т. VI. — С. 129.
Joule, J. P. On a New Magnetic Dip-Circle // Proceedings of the Manchester Literary and Philosophical Society. — 1867. — Т. VI. — С. 129. — «Մագնիսական նոր ինկլինոմետրի մասին».
Joule, J. P. On the Alleged Action of Cold in rendering Iron and Steel brittle // Proceedings of the Manchester Literary and Philosophical Society. — 1871. — Т. X. — С. 91. — «Չուգունի և պողպատի փխրունության վրա ցրտի ենթադրյալ ազդեցության մասին».
Joule, J. P. On the Magnetic Storm of February, 1872 // Proceedings of the Manchester Literary and Philosophical Society. — 1872. — Т. XI. — С. 91. — «1872 թվականի փետրվարին տեղի ունեցած մագնիսական փոթորկի մասին».
Forrester, J. (1975). «Chemistry and the Conservation of Energy: The Work of James Prescott Joule». Studies in the History and Philosophy of Science. 6 (4): 273–313. doi:10.1016/0039-3681(75)90025-4.
Fox, R, "James Prescott Joule, 1818–1889", in North, J. (1969). Mid-nineteenth-century scientists. Elsevier. էջեր 72–103. ISBN0-7190-3479-5.
Reynolds, Osbourne (1892). Memoir of James Prescott Joule. Manchester, England: Manchester Literary and Philosophical Society. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
Голин Г. М., Филонович С. Р. Джоуль. Об определении механического эквивалента тепла (предисловие) // Классики физической науки. — М.: Высшая школа, 1989. — С. 382—385. — 576 с. — 50 000 экз. — ISBN 5-06-000058-3
Храмов Ю. А.:Физики|часть = Джоуль Джеймс Прескотт (Joule James Prescott)|с =104
↑Пивная марка завода Джоулей существует и в начале XXI века, «Joule's Story». Joule’s Brewery. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
↑Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 1, հատոր 2, 2008, էջ 320
↑В Великобритании степень доктора права является высшей докторской степенью, присваиваемой по представлению суммы передовых исследований. Также нередко присуждается за заслуги на общественном поприще (зачастую — в политике и правосудии)
«Dr. Joule». Electrical Engineer. London: Biggs & Co (18 October): 311–312. 1889. Վերցված է 2008 թ․ մայիսի 16-ին – obituary with brief comment on Joule's family