Պոլին Ակկար (ֆր.՝ Pauline Acquart, դեկտեմբերի 17, 1992(1992-12-17), Փարիզ), ֆրանսիացի դերասանուհի։
Կենսագրություն
Առավել հայտնի է 2007 թվականին նկարահանված «Ջրային շուշաններ» ֆիլմում խաղացած գլխավոր դերով, որտեղ Ակկարը խաղացել է իր առաջին և ամենահաջողակ դերը. նա խաղում էր Մարիի կերպարում[1]։ Հետաքրքիր է, որ Պոլին կինոյի նկարահանման հրապարակում հայտնվեց պատահական կերպով. 2006 թվականին ֆիլմի քասթինգի տնօրենը նկատեց նրան Լյուքսեմբուրգյան այգում, և որոշվեց աղջկա ճակատագիրը[2][3][4]։
Ակկարը նկարահանվել է մեծ կինոյում, կարճամետրաժ ֆիլմերում և «Մորիարթի» խմբի տեսահոլովակում[5]։ Նա 2010 թվականին հանդես է եկել թատերական դեբյուտով։
Ֆիլմագրություն
- 2007 — Ջրային շուշաններ — Naissance des pieuvres — Մարի
- 2010 — Եզր — La lisière — Էլեն
- 2011 — Ժաննայի լռությունը — Jeanne captive — ատաղձագործի դուստրը
- 2011 — Առանց ձայնի (կարճամետրաժ) — Sans faire de bruit — Լետիցիա
- 2012 — Քաստինգ (կարճամետրաժ)
- 2012 — Ուրիշ արյուն (կարճամետրաժ) — L’autre sang — Դորոթեա
- 2013 — Հետևանքները — Les lendemains — Նանու
- 2013 — Միջերգ — Parenthèse — Պոլին
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ