Պյոտր Յան (ռուս.՝ Пётр Евгеньевич Ян, փետրվարի 11, 1993(1993-02-11), Dudinka, Թայմիրսկի Դոլգանո-Նենեցկի շրջան, Կրասնոյարսկի երկրամաս, Ռուսաստան), խառը ոճի ռուս մարտիկ, UFC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն[1]։ ACB-ի թեթևագույն քաշային կարգի նախկին չեմպիոն։
2020 թվականի հուլիսի 12-ից` UFC-ի թեթևագույն քաշային կարգի գործող չեմպիոն։
Կենսագրություն
Պյոտրը ծնվել է 1993 թվականին, Կրասնոյարսկի երկրամասի Նազարովսկի շրջանում։ 2000-ականների սկզբին ընտանիքը տեղափոխվել է Դուդինկա քաղաք[2]։
6-րդ դասարանում սկսել է զբաղվել թեկվանդոյով և մինի ֆուտբոլով։ 12 տարեկանում սկսել է բռնցքամարտ պարապել` Նիկոլայ Սուրժիկովի ղեկավարությամբ[3]։
14 տարեկանից սկսել է գումար աշխատել` Ենիսեյ գետում լաստանավեր բեռնաթափելով[4]։ Աշխատանքի ընթացքում ծանոթացել է Կոնստանտին Մանկովի հետ, որը նրան ծանոթացրել է ապագա մարզիչի՝ Յուրի Դեմչենկոյի հետ։
15 տարեկան հասակում, դպրոցի 9-րդ դասարանից հետո, Պյոտրը Կրասնոյարսկի երկրամասից տեղափոխվել է Օմսկ, որտեղ շարունակել է մարզվել ԽՍՀՄ սպորտի վարպետ, բռնցքամարտիկ Յուրի Դեմչենկոյի ղեկավարությամբ։
MMA-յով հետաքրքրվել է «Ալեքսանդր Նևսկու» ակումբում, երբ դիտել է պրոֆեսիոնալ մարտիկների մարզումը։
Ավարտել է Օմսկի Սիբիրի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական համալսարանը։
2010-ականների սկզբին Օմսկի ծայրամասում գտնվող գիշերային ակումբում նա աշխատել է որպես պահակ[2]։
2018 թվականի սեպտեմբերին ընտանիքի հետ տեղափոխվել է Եկատերինբուրգ` «Արխանգել Միխաիլ» ակումբում հանդես գալու համար[5][6]։
MMA գործունեություն
Absolute Championship Berkut
2015 թվականի հոկտեմբերի 24-ին ACB 24-ում Յանը հանդիպել է Մուրադ Կալամովին և միաձայն որոշմամբ հաղթել է պայքարը։ Հաղթանակը Յանին հնարավություն է տվել մրցել Մագոմեդ Մագոմեդովի դեմ` թեթևագույն քաշային կարգի չեմպիոնի գոտու համար։
Յանը հանդիպել է Մագոմեդ Մագոմեդովին 2016 թվականի մարտի 26-ին, ACB 32-ում։ Մենամարտը տևել է բոլոր 5 ռաունդները։ Նա պարտվել է մենամարտը առանձին որոշմամբ։
Իր գործունեության առաջին պարտությունից հետո նա մենամարտել է անգլիացի մարտիկ Էդ Արտուրի դեմ, 2016 թվականի հուլիսի 15-ին, ACB 41-ի շրջանակներում։ Նա հաղթել է մենամարտը մրցավարների միաձայն որոշմամբ։
2017 թվականի ապրիլի 15-ին ABC 57-ի շրջանակներում տեղի է ունեցել Մագոմեդ Մագոմեդովի դեմ պատասխան մենամարտը։ Մենամարտը տևել է բոլոր 5 ռաունդները։ Պյոտրը հաղթել է մենամարտը մրցավարների միաձայն որոշմամբ և դարձել է ACB-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն։
2017 թվականի սեպտեմբերի 30-ին նա հաջողությամբ պաշտպանել է չեմպիոնի իր տիտղոսը ընդդեմ Մատեուս Մատոսի։ Նա հաղթել է բրազիլացուն նոկաուտով` 3-րդ ռաունդում։
Ultimate Fighting Championship
ABC-ում իր առաջին տիտղոսային պաշտպանությունից հետո 2018 թվականի հունվարին պայմանագիր է կնքել UFC-ի հետ։
Յանն առաջին մենամարտն անց է կացրել ճապոնացի Տերուտո Իսիհարայի դեմ, 2018 թվականի հունիսի 23-ին, UFC Fight Night 132 մրցաշարումում։ Տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել առաջին ռաունդում[7]։
2018 թվականի սեպտեմբերի 15-ին UFC Fight Night 136-ում Պյոտրի մրցակիցը պետք է դառնար թեթևագույն քաշային կարգի 14-րդ համար Դուգլաս Սիլվա դի Անդրադին, սակայն ոտքի վնասվածքի պատճառով Անդրադին չի կարողացել մասնակցել մենամարտին, և բրազիլացուն փոխարինելու է դուրս եկել կորեացի մարտիկ Ջին Սու Սոնը։ Կշռման ժամանակ Սոնը չի կարողացել ցույց տալ անհրաժեշտ քաշը և տուգանվել է իր հոնորարի 20% -ով՝ Յանի օգտին։ Յանը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։ Դարձել է «Երեկոյի մենամարտ» մրցանակի մրցանակակիր։
2018 թվականի դեկտեմբերի 29-ին UFC 232-ի շրջանակներում Յանին հանդիպում էր սպասվում բրազիլացի Դուգլաս Սիլվա դի Անդրադի հետ, որի հետ մենամարտը նախկինում չէր կայացել։ Յանը տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել երկրորդ ռաունդում։ Անդրադիի կողմը կանգնեցրել է մենամարտը` բրազիլացու մոտ առաջացած խորը վնասվածքի պատճառով։
2019 թվականի փետրվարի 23-ին UFC Fight Night 145 մրցաշարում մենամարտ է անցկացրել ամերիկացի Ջոն Դոդսոնի հետ։ Նա հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։
2019 թվականի հունիսի 8-ին UFC 238 մրցաշարում հաղթել է ամերիկացի Ջիմի Ռիվերային` մրցավարների միաձայն որոշմամբ[8]։
2019 թվականի դեկտեմբերի 14-ին UFC 245 մրցաշարում հանդիպել է Յուրի Ֆեյբերի հետ։ Երրորդ ռաունդում նոկաուտով հաղթանակ է տարել՝ ոտքով հարված հասցնելով գլխին։ Դարձել է «Երեկոյի ելույթ» մրցանակի մրցանակակիր[9]։
2020 թվականի հուլիսի 12-ին UFC 251 մրցաշարում տեխնիկական նոկաուտով հինգերորդ ռաունդում հաղթել է բրազիլացի Ժոզե Ալդուին և նվաճել UFC-ի չեմպիոնի տիտղոսը թեթևագույն քաշային կարգում[10]։
Ժոզե Ալդուի նկատմամբ տարած հաղթանակից և չեմպիոնական տիտղոսի նվաճումից հետո UFC-ն Պյոտր Յանին ընդգրկել է լավագույն մարտիկների ցանկում՝ անկախ քաշային կարգերից (P4P): Ռուսաստանցին զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը[11]։
2020 թվականի հուլիսի 14-ին Fightmatrix կայքի վարկածով ընդգրկվել է ուժեղագույն մարտիկների տասնյակում՝ անկախ քաշային կարգից[12]։
Տիտղոսներ և ձեռքբերումներ
Ընդհանուր մենամարտեր
- Ultimate Fighting Championship
- UFC-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն (1 անգամ, գործող)
- «Երեկոյի մենամարտ» մրցանակի մրցանակակիր ընդդեմ Ջին Սու Սոնի[13]
- «Երեկոյի ելույթ» մրցանակի մրցանակակիր (1 անգամ) ընդդեմ Յուրիյ Ֆեյբերի
- Absolute Championship Berkut
- ACB-ի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն (1 անգամ)
- Տիտղոսի մեկ հաջող պաշտպանություն
- Թեթևագույն քաշային կարգում գրան պրիի հաղթող
- «Երեկոյի մենամարտ» մրցանակի մրցանակակիր (3 անգամ) ընդդեմ Մուրադ Կալամովի, Մագոմեդ Մագոմեդովի, Էդ Արտուրի
- MMADNA.nl
- 2018 «Եվրոպական տարվա նորեկ»[14]
- World MMA Awards
- 2020, «Տարվա առաջխաղացում» մրցանակի հավակնորդ[15]
Անձնական կյանք
Պյոտր Յանը ամուսնացած է Յուլիա Յանի հետ, զույգը ունի երկու որդի՝ Դանիիլը և Կոնստանտինը[16]։ Կոնստանտինը ծնվել է 2020 թվականի հունիսի 22-ին Թաիլանդում, որտեղ Յուլիան ուղեկցում էր Պյոտրին հավաքների ընթացքում[17]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Նախորդող՝ թափուր տիտղոս
|
UFC-ի թեթևագույն քաշային կարգի 8-րդ չեմպիոն 2020 թվականի հուլիսի 11-ից
|
Հաջորդող՝ գործող չեմպիոն
|
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
|