Պլաստիլին (իտալ.՝ plastilina, < հին հունարեն՝ πλαστός — ծեփված), կավի փոշուց, նավթից առանձնացված պինդ ածխաջրածնից, մածուցիկ յուղից և բևեկնախեժից պատրաստված և գունավորված նյութ է՝ նախատեսված փոքր չափի արձանիկներ ծեփելու համար։
Պլաստիլինի գյուտի արտոնագրի հայտ ներկայացրել են Գերմանիայում Ֆրանց Կոլբան (արտոնագիրը՝ 1880 թվական), իսկ Մեծ Բրիտանիայում` Ուիլյամ Հարբուտը (արտոնագիրը՝ 1899 թվական)։