«Գենկ» ակումբի սան է։ 2013 թվականի նոյեմբերի 28-ին Կիևի «Դինամոյի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում նորամուտն է նշել հիմնական կազմում[5]: Դեկտեմբերի 1-ին «Աուդ-Հեվերլե Լյովենի» դեմ խաղում նորամուտն է նշել Բելգիայի ֆուտբոլի առաջնությունում[6]: 2014 թվականի փետրվարի 9-ին «Բրյուգեի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Գենկի» կազմում[7]:
2016 թվականի սկզբին Պիտերը տեղափոխվել է «Սենտ-Տրյուդեն»: Փետրվարի 7-ին Լիեժի «Ստանդարտի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[8]: Ապրիլի 23-ին «Լոկերենի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Սենտ Տրյուդենի» կազմում[9]:
2017 թվականի ամռանը Պիտերը տեղափոխվել է «Անդերլեխտ»: Օգոստոսի 20-ին իր նախորդ ակումբի՝ «Սենտ Տրյուդենի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմի կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ալեքսանդր Կիպչային[10]: Հոկտեմբերի 13-ին «Մեխելենի» դեմ խաղում առաջին գոլն է խփել «Անդերլեխտի» կազմում[11]: 2020 թվականի ամռանը տեղափոխվել է «Անտվերպեն»։ Օգոստոսի 16-ին «Բրյուգեի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[12]: Այդ նույն խաղում առաջին գոլն է խփել «Անտվերպենի» կազմում։ Եվրոպայի լիգայի՝ ավստրալիական ԼԱՍԿ-ի[13] և բուլղարական «Լուդոգորեցի» դեմ խաղերում[14] մեկական գոլ է խփել։ 2021 թվականի հոկտեմբերի 21-ին Եվրոպա լիգայի թուրքական «Ֆեներբահչեի» դեմ խաղում գոլի հեղինակ է դարձել[15]: 2023 թվականին օգնել է ակումբին նվաճել Բելգիայի գավաթը և հաղթել առաջնությունում։
2023 թվականի ամռանը տեղափոխվել է «Գենտ»։
Միջազգային կարիերա
2012 թվականին Բելգիայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Մրցաշարում հանդես է եկել Լեհաստանի, Նիդերլանդների և Սլովենիայի հավաքականի դեմ խաղերում[16][17][18]: Սլովենացիների դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ։