Պերիկարդ, երկու պատ ունեցող պարկ է, որը շրջապատում է սիրտը և մեծ անոթների արմատները։ Պերիկարդի պարկը ունի երկու շերտ՝ շճային և ֆիբրոզ։ Այն ունի խոռոչ, որտեղ կա քիչ քանակի հեղուկ։
Պերիկարդը ֆիքսում է սիրտը միջնորմում, պաշտպանում է վարակներից և խոնավեցնում է սրտի մակերեսը։ Այս ստացել է իր անունը հին հունարեն պերի (περί; "շուրջ") և կարդիոն (κάρδιον; "սիրտ") բառերից։
Կառուցվածք
Պերիկարդը երկշերտ ֆիբրոէլաստիկ պարկ է, որը շրջապատում է սիրտը[3]։ Շճային պերիկարդի երկու շերտերի միջև կա պերիկարդի խոռոչ, որը լցված է շճային հեղուկով։ Հեղուկը պաշտպանում է սիրտը արդաքին ազդեցություններից։ Պերիկարդի պատի արտաքին շերտը ֆիբրոզ պերիկարդն է, իսկ ներքին շերտը շճային պերիկարդը։
Ֆիբրոզ պերիկարդ
Ֆիբրոզ պերիկարդ-ը պերիկարդի մակերեսային շերտն է։ Այն կազմված է խիտ շարակցական հյուսվածքից և փխրուն շարակցական հյուսվածքից[4]։ Այն ունի պաշտպանիչ դեր, նաև պահում է սիրտը իր տեղում։ Այն շարունակվում է դեպի սրտից դուրս եկող անոթներ և վերածվում է նրանց արտաքին ադվենտիցիալ թաղանթի։
Սերոզ պերիկարդ
Սերոզ պերիկարդ-ը բաժանվում է պարիետալ պերիկարդը, որը սերտաճած է ֆիբրոզ պերիկարդի և վիսցերալ պերիկարդի, որը էպիկարդի հետ է սերտաճած[5]։ Այս շերտերը խոնավեցնում են սրտի մակերեսը և թուլացնում են շերտերի շփման ուժը։
Վիսցերալ շերտը ձգվում է դեպի մեծ անոթների արմատները և միանում է նրանց մակերեսային շերտի հետ։ Սա տեղի է ունենում աորտայի, թոքային զարկերակի, վերին և սրտորին սիներակների, թոքային երակների միացման տեղերում[6]։
Պարիետալ և վիսցերալ շերտերի միջև գտնվում է տարածք, որը կոչվում է պերիկարդի խոռոչ, որը պարունակում է հեղուկ։ Պերիկարդիալ գրպանիկներ-ը փոքր տարածություններ են պերիկարդի խոռոչում[7]։ Այս գրպանիկներում գտնվող հեղուկը կարող է նմանակել միջնորմային լիմֆադենոպաթիաներին[7]։
Սրտի այն մասը, որտեղ սերոզ պերիկարդի վիսցերալ շերտը հպվում է սրտի մակերեսին, կոչվում է էպիկարդ։ Էպիկարդից անմիջապես ներքև գտնվում է սրտի մկանային շերտը՝ միոկարդը[6]։ Էպիկարդը հիմնականում կազմված է շարակցական հյուսվածքից և ունի պաշտպանիչ դեր։ Փորոքների կծկման ժամանակ ապաբևեռացման ալիքը շարժվում է էնդոկարդիալ մակերեսից դեպի էպիկարդիալ մակերես։
Անատոմիական փոխհարաբերություն
Պերիկարդը շրջապատում է սիրտը, թոքային զարկերակի և աորտայի արմատները։
Տեղակայված է կրծոսկրի և կրծքի առաջային պատի տակ։
Աջ ստոծանիական նյարդը անցնում է պերիկարդի աջ կողմով։
Ձախ ստոծանիական նյարդը անցնում է ձախ փորոքի վրա եղած պերիկարդի մոտով։
Պերիկարդային զարկերակները արյուն են մատակարարում պերիկարդի մեջքային հատվածին։
Գործառույթ
Պահում է սիրտը միջնորմում և սահմանափակում նրա տեղաշարժը
Պաշտպանում է այն այլ օրգաններից եկող վարակներից (օրինակ՝ թոքերից)
Կանխում է սրտի գերձգումը մեծ ծավալներով ծանրաբեռնվելու ժամանակ
Խոնավեցնում է սրտի մակերեսը
Կլինիկական նշանակություն
Պերիկարդի բորբոքումը կոչվում է պերիկարդիտ։ Այս վիճակը առաջացնում է կրծքային ցավ, որը տարածվում է դեպի մեջք և ավելի է ուժեղանում պառկելու ժամանակ։ Պերիկարդիտով հիվանդների մոտ ստետոսկոպով լսելիս կարելի է հայտնաբերել բնորոշ պերիկարդի քսման աղմուկ։ Պերիկարդիտը հաճախ առաջանում է վիրուսային վարակի ժամանակ (ինֆեկցիոն մոնոնուկլեոզ, ցիտոմեգալովիրուս, կոքսակիվիրուս), կամ ավելի հազվադեպ բակտերիալ վարակի ժամանակ, սակայն կարող է զարգանալ նաև սրտամկանի ինֆարկտի ժամանակ։ Պերիկարդիտը սովորաբար կարճատև վիճակ է և հաջողությամբ բուժվում է ցավազրկողներով, հակաբորբոքային դեղերով և կոլխիցինով։ Որոշ դեպքերում պերիկարդիտը կարող է երկար տևել և առաջացնել պերիկարդի սպիացում, ինչի արդյունքում հյուսվածքը կարծրանում է։ Այս դեպքում հաճախ վիրահատական ճանապարհով հեռացնում են պերիկարդը՝ կատարելով պերիկարդէկտոմիա
[8]։
Պերիկարդում կարող է կուտակվել մեծ քանակի հեղուկ, ինչը կոչվում է պերիկարդիալ էֆուզիա։ Պերիկարդիալ էֆուզիաները կարող են զարգանալ երկրորդային կերպով պերիկարդիտից հետո, երիկամային անբավարարությունից հետո, ուռուցքների արդյունքում և չցուցաբերել ոչ մի ախտանիշ։ Չնայած դրա, մեծ քանակի հեղուկի դեպքում կարող է զարգանալ սրտի տամպոնադա, որի արդյունքում դիտվում է հևոց և կրիտիկական ցածր արյան ճնշում։ Հեղուկը կարելի է վերցնել պերիկարդից ախտորոշման, տամպոնադան վերացնելու նպատակով՝ պերիկարդիոցենտեզի ժամանակ։ Անընդհատ հեղուկ կուտակվելու դեպքում կատարվում է վիրահատություն, որի ժամանակ պերիկարդի և պլևրալ խոռոչի միջև ձևավորում են կապ։ Սա կոչվում է պերիկարդիալ ֆենեստրացիա։
↑Byrne, John G; Karavas, Alexandros N; Colson, Yolonda L; Bueno, Raphael; Richards, William G; Sugarbaker, David J; Goldhaber, Samuel Z (2002). «Cardiac Decortication (Epicardiectomy) for Occult Constrictive Cardiac Physiology After Left Extrapleural Pneumonectomy». Chest. 122 (6): 2256–9. doi:10.1378/chest.122.6.2256. PMID12475875.