Պեր Գյունտ (մուլտֆիլմ)
Պեր Գյունտ (ռուս.՝ Пер Гюнт), 1979 թվականին նկարահանված խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ` մեծահասակների համար, որը ստեղծվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, ռեժիսոր Վադիմ Կուրչևսկու կողմից։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Հենրիկ Իբսենի համանուն դրամայի, ֆիլմում օգտագործվում է Էդվարդ Գրիգի երաժշտությունը։
Սյուժե
Պեր Գյունտը մի գեղեցիկ տղա է, աղջիկներն անընդհատ նայում էին նրան, իսկ ինքը երազում էր թագավոր դառնալ և հարստանալ։ Նա հարսանիք է գնում և այնտեղ տեսնում Սոլվեյգին։ Պերը հարբում է, վիճում հյուրերի հետ և հեռանում լեռներ, որտեղ նա հանդիպում է տրոլ աղջկա։ Պերը ցանկանում է ամուսնանալ նրա հետ և դառնալ թագավոր, բայց տրոլների թագավորը բացատրում է նրան, որ դրա համար հարկավոր է տրոլ դառնալ և ապրել իրենց սովորությունների համաձայն։ Պերին հաջողվում է փախչել, և նա հեռանում է նավի վրա։ Երկար տարիներ նա լողում և հարստություն է կուտակում։ Իսկ երբ վերադառնում է հայրենի եզերք, նրա նավը փոթորկից խորտակվում է` կործանելով թղջ բեռը։ Ճանապարհորդության ընթացքում մահանում է Պերի մայրը, իսկ Սոլվիգը դեռ սպասում էր նրան անտառային խրճիթում։ Ճանապարհների խաչմերուկում նստած էր մի ծեր տրոլ, որն ասում է, որ Պերն ապրել է տրոլների նման՝ միայն իր համար։ Հուսահատ Պերը կրակ է տեսնում, մոտենում է տանը և կանչում Սոլվեյգին։ Վերջինս ասում է, որ նրա համար ինքը միշտ մնացել է այնպիսին, ինչպիսին կար։
Նկարահանող խումբ
- Ռեժիսոր՝ Վադիմ Կուրչևսկի
- Սցենարի հեղինակներ՝ Վադիմ Կուրչևսկի, Ռաիսա Ֆրիչինսկայա
- Բեմադրող նկարիչներ՝ Նինա Վինոգրադովա, Ի. Դոբրոնիցկայա
- Անիմատորներ՝ Վյաչեսլավ Շիլոբրեև, Նատալյա Դաբիժա, Նատալյա Տիմոֆեևա, Իրինա Սոբինովա-Կասիլ
- Օպերատոր՝ Ալեքսանդր Վիխանսկի
- Կոմպոզիտոր՝ Նիկոլայ Կարետնիկով
- Հնչյունային ռեժիսոր՝ Վլադիմիր Կուտուզով
- Խմբագիր՝ Նատալյա Աբրամովա
- Տիկնիկները և դեկորները պատրաստել են՝ Վլադիմիր Աբբակումովով, Վլադիմիր Ալիսով, Սվետլանա Զնամենսկայա, Ալեքսանդր Բելաև, Օլեգ Մասաինով, Նինա Մոլևա, Ն. Կորնևա, Վ. Սմոլյանինով, Միխայիլ Կոլտունով, Պավել Գուսև, Մարինա Չեսնոկովա, Վալենտին Լադիգին, Ե. Դաիկովիչ
- Խմբագիր՝ Նադեժդա Տրեշչյովա
- Ռեժիսոր՝ Գ. Կովրով
- Դերերը հնչյունավորել են՝ Օլեգ Յանկովսկի, Աննա Կամենկովա, Նիկիտա Պոդգորնի, Լարիսա Պաշկովա, Սեմյոն Սամոդուր, Իրինա Կարտաշյովա
Նկարահանող խումբը ներկայացված է ըստ մուլտֆիլմի լուսագրերի։
Մուլտֆիլմի մասին
|
«Պեր Գյունտում» Կուրչևսկին մոտնեում է ծավայալին մուլտիպլիկացիայի գեղարվեստական հնարավորությունների այն սահմաններին, որոնք նրան բաժանում են խաղարկային կինոյից։ Օրինակ, տրոլ աղջկա կրկնակի հայտնվելուց Պերը վախենում է և փախչում տուն, Սոլվեյգի մոտ։ Սակայն տրոլ աղջկա անեծքն արդեն հավերժ հեռացրել է Պերին մարդկանց աշխարհից։ Եվ այդ ճեղքը հանկարծ իրականանում է, ինչպես սառույցի վրայի ճեղքը, որ առաջանում է վազողի ոտքերի տակ։ Այս կադրն իր դիտանկյունի խորքով ու լայնությամբ, գունային մռայլ ներկապնակով ու մարդու շարժումների կատարման պլաստիկությամբ անսպասելի է մուլտիպլիկացիոն կինոյի համար։ Ձմեռային հանգչող օրվա տրամադրությունը փոխանցվում է ասես խաղարկային կինոյի «իրականությամբ»։ Փոխանցվում է սակայն ոչ թե ուղղակիորեն, այլ պատրանքի միջոցով, որն ստեղծված է շատ նուրբ, զուտ տեսողական միջոցներով։ Այստեղ ևս, թվում է` մուլտիպլիկացիա վերջին սահմանին, Կուրչևսկին չի կարողանում հետ կանգնել փոխաբերությունից։ Միայնակ և մոռացված` մահանում է Պերի մայրը։ Նրա տան պատուհանից մենք տեսնում ենք մահճակալ, որի վրա պառկած է հյուծված կինը։ Որդուն է հասնում նրա ձայնը. «Ո՞ւր ես դու Պեր, ես մահանում եմ...»: Ձմեռային դաշտավայրի համայնապատկերը փոխվում է մոր` դատարկ մահճակալով սենյակի տեսարանով։ Նրա վրա անգամ ծածկոց, չկա, միայն մուգ, փայտե կմախքը։ Դռան մոտ կանգնած է Պերը։ Տունը մաքուր է և դատարկ։
Մոր մահն առաջին ցնցումն է Պերի կյանքում։ Փոխաբերաբար ներկայացվելով` այս տեսարանը ցնցում է դառնում նաև հանդիսատեսի համար։ Այսպես, անշտապ սյուժեով ու «խորը կադրի» ազատ շնչառությամբ ռեժիսորը մեզ տանում է դեպի ավարտ։- Ա. Պրոխորով, Խորհրդային մուլտիպլիկացիոն կինոյի ռեժիսորներն ու նկարիչները, Մոսկվա, 1984[1]
|
|
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|
|