Պատվական Խաչատրյան
Պատվական Գորգիի Խաչատրյան (հունվարի 15, 1924(1924-01-15), Հրազդան, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2012, Երևան, Հայաստան), հայ բանաստեղծ, թարգմանիչ։ Մանկավարժական գիտությունների թեկնածու։ Հայաստանի գրողների միության անդամ (1970): ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ։ ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։
Կենսագրություն
Պատվական Խաչատրյանը ծնվել է Հայաստանի Ներքին Քարվանսարա գյուղում (այժմ՝ Հայաստանի Հրազդան քաղաք)[1]։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1950 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1970 թվականին «Աշակերտների ինքնուրույնության և ստեղծագործական կարողությունների զարգացումը որպես հայ գրականության ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց 8-10-րդ դասարաններում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել մանկավարժական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1963-1966 թվականներին բաժնի վարիչ էր «Սովետական մանկավարժ» ամսագրում։ 1966-1967 թվականներին աշխատել է «Խորհրդային գրող», «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» ամսագրերում։ 1974 թվականին արժանացել է Հրատպետկոմի լավագույն մանկական գրքի մրցանակին։ 1977 թվականից դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում։ 1970 թվականին ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[2]։
Մահացել է Երևանում։
Ստեղծագործություններ
Գրել է հիմնականում մանուկների համար[3]։ Կատարել է նաև թարգմանչական աշխատանք։ Նրա գործերը թարգմանվել են ռուսերեն, մոլդովերեն, ղազախերեն և այլ լեզուներով։
Բանաստեղծական ժողովածուներ
- Ծիծեռնակ, Ե., Հայպետհրատ, 1957, 32 էջ։
- Կարմիր կակաչներ, Ե., Հայպետհրատ, 1959, 38 էջ։
- Հրաշալի ճանապարհը, Ե., Հայպետհրատ, 1960, 16 էջ։
- Երեք ոտանի աղվեսը, Ե., Հայպետհրատ, 1961, 48 էջ։
- Սարի ծաղիկ, Ե., Հայպետհրատ, 1963, 24 էջ։
- Աղբյուր, Ե., «Հայաստան», 1966, 44 էջ։
- Երախտամոռ քոթոթը, Ե., «Հայաստան», 1967, 32 էջ։
- Կախարդ Նունեն, Ե., «Հայաստան», 1969, 172 էջ[4]։
- «Աղբյուր» (1970 թ., ռուսերեն)
- Եթե կախարդ դառնայի, Ե., «Հայաստան», 1971, 105 էջ։
- Իմ օրերի հեքիաթը, Ե., «Հայաստան», 1974, 139 էջ։
- Արև լինեմ, Ե., «Սովետական գրող, 1977, 248 էջ։
- Կրակներ, Ե., «Սովետական գրող», 1980։
- Գլուխ է կորել, (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1980, 83 էջ։
- Հայոց լեզվի և գրականության ուսուցման հարցեր, Ե., «Լույս», 1980, 166 էջ։
- «Ասք Մաշտոցի մասին», 1982[5]։
- «Իմ աստղերը», 1984։
- «Բարի արև»։ Բանաստեղծություններ, 1988, 146 էջ[6]։
- «Փոքրիկ Դավիթը», 1993[7]։
- «Հրաշք»։ Բանաստեղծություններ, 2004, 95 էջ[8]։
- «Սուրբ Մաշտոց», 2004, 99 էջ[9]։
Թարգմանություններ (ռուսերենից)
- Միխալկով Ս., Քեռի Ստյոպան միլիցիոներ, Երևան, «Հայաստան», 1966, 35 էջ։
- Ս. Վորոնին, Ծղրիդի գաղտնիքը, «Սովետական գրող», 1979, 40 էջ։
Աշխատություններ
- «Ինքնուրույնության և ստեղծագործական կարողությունների զարգացումը գրականության ուսուցման ընթացքում» (1974)
- «Հայոց լեզվի և գրականության ուսուցման հարցեր» (1980)
- Հայոց լեզվի տարրական դասընթացի ուսուցման որոշ հարցեր (2002 - 56 էջ)[10]
- Հայոց լեզվի տարրական դասընթացի ուսուցման մեթոդիկա, Զանգակ-97, 2004 - 184 էջ[11]։
Պարգևներ
- ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ, 1970 թ.
- Հայաստանի գրողների միության Ստեփան Զորյանի անվան մրցանակ, 1987 թ.
Ծանոթագրություններ
|
|