«Ոսկե ճուտիկը» (ուկրաիներեն՝ Золоте курча), «Կիևգիտֆիլմ» ստուդիայի նկարված մուլտիպլիացիոն ֆիլմ, որ թողարկվել է 1981 թվականին։
Սյուժե
Հավիկ Ռյաբան ձու է ածում, բայց ոչ թե սովորական, այլ ոսկե, ինչպես հեքիաթներում է լինում։
Իմանալով այդ մասին՝ ժլատ Աղվեսը Գայլին դրդում է գողանալ Ռյաբային Պապից ու Տատից։ Սակայն Գայլին հաջողվում է տանել միայն ոսկե ձուն։ Աղվեսը հույս ուներ, որ այդ ձվից դուրս կգա նոր հավ, որը կածի ոսկե ձվեր։ Նա Գայլին ստիպում է թուխս նստել ձվի վրա, և նա երկար ժամանակ պառկում է ձվի վրա ու տաքացում այն։ Սակայն ձվից դուրս է գալիս աքաղաղ ճուտիկ, և Աղվեսի բոլոր հույսերը հօդս են ցնդում։ Վրդովված Աղվեսն առաջարկում է ուտել ճուտիկին։ Սակայն Գայլը զայրանում է, հեռու քշում Աղվեսին և ճուտիկին վերադարձնում Պապին, Տատին ու Ռյաբային։
Ստեղծողներ
- Սցենարի հեղինակ՝ Վլադիմիր Պռլով
- Ռեժիսոր՝ Ելենա Բարինովա
- Բեմադրող նկարիչ՝ Նատալյա Չեռնիշյովա
- Ֆիլմում օգտագործված երաժշտության հեղինակներ՝ Վլադիմիր Իլին, Անդրեյ Պետրով
- Օպերատոր՝ Անատոլի Գավրիլով
- Հնչյունային օպերատոր՝ Վիկտոր Գրուզդև
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Ի. Բորոդավկո, Վլադիմիր Վրուբլևսկի, Է. Պերետյատկո, Նատալյա Մարչենկովա, Վլադիմիր Վիշեգորոդցև
- Դերերը հնչյունավորել են՝ Կլարա Ռումյանովա (Ճուտիկ), Բորիսլավ Բրոնդուկով (Պապ/Գայլ), Ե. Գուզեևա (Տատ/Աղվես)
- Խմբագիր՝ Սվետլանա Կուցենկո
- Ֆիլմի տնօրեն՝ Իվան Մազեպա
Պարգևներ և մրցանակներ
- 1981 — «Հեքիաթ» համամիութենական կինոփառատոն Մոկվայում, մրցանակ
- 1981 — «Молодость-81» համամիութենական կինոփառատոն Կիևում, մրցանակ[1]
Թողարկում
Թողարկվել է DVD-ով «Капитошка» հավաքածուում[2]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ