Շուշիի հիվանդանոց |
---|
|
Հղումներ |
---|
Շուշիի շրջանային հիվանդանոց (նաև՝ «Շուշիի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ), Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործած շրջանային հիվանդանոց Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում[1]։
Պատմություն
2009 թվականին հիվանդանոցի վերանորոգված և ժամանակակից սարքավորումներով է վերազինված վիրաբուժական բաժանմունքում հաջողությամբ վիրահատվում են տասնյակ հիվանդներ[1]։ Առաջին վիրահատությունը անցկացրել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը[1]։ Շուշիի շրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վերանորոգման ու հանդերձման միջոցները հատկացրել է «Երկիր և մշակույթ» կազմակերպությունը, որի ֆինանսավորմամբ նախկինում վերանորոգվել են նշված հիվանդանոցի բուժական ու ծննդաբերական բաժանմունքները[1]։
Հագեցվածություն
2009 թվականի տվյալներով, ըստ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վիգեն Խաչատրյանի, 15 մահճակալի համար նախատեսված բաժանմունքը հագեցած է համաշխարհային չափորոշիչներին համապատասխան սարքավորմամբ[1]։ Շուշիի բնակիչներն այլևս ստիպված չէին լինի վիրահատվելու համար մեկնել Ստեփանակերտ[1]։
Ծանոթագրություններ