Նիկոլայ Ֆիլիպ (ռումիներեն՝ Nicolae Filip, մարտի 3, 1926(1926-03-03), Sofia, Drochia District, Մոլդովա - մայիսի 15, 2009(2009-05-15), Բելցի, Մոլդովա), ֆիզիկայի մասնագետ, աշխատել է «ուլտրակարճ ռադիոալիքների տարածումը» թեմայի վրա, Մոլդովայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ է[1]։ ԽՄԿԿ նախկին անդամ։
Եղել է Բելցի քաղաքի Ալեկու Ռուսոյի անվան պետական համալսարանի ռեկտոր (1986—2007)։
Կենսագրություն
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1962)։
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1979)։
- Համալսարանի պրոֆեսոր (1980), ռադիոֆիզիկայի առաջատար մասնագետ։
- ԽՍՀՄ ժողովրդական կրթության գերազանցիկ (1971)։
- 1973 թվականին շնորհվել է ՄՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում։
- 1995 թվականին ընտրվում է Մոլդովայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ։
- 1996 թվականին շնորհվում Է Մոլդովայի Հանրապետության գիտության և տեխնիկայի պետական մրցանակ։
- 1997 թվականից Ն․ Ֆիլիպը բարձրագույն դպրոցի գիտությունների միջազգային ակադեմիայի գործող անդամ է։
- Գեորգե Ասաքիի անվան տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր։
- Ն. Ֆիլիպն ընդգրկվել է միջազգային կենսագրական կենտրոնի կողմից հրատարակված «20-րդ դարի 2000 ականավոր գիտնականներ» ժողովածուում։
- 2001 թվականից Բելցի քաղաքի պատվավոր քաղաքացի է։
Պարգևներ
Բելցիի քաղաքային խորհրդի 2001 թվականի ապրիլի 3-ի թիվ 11/24 որոշմամբ Պատվո գրքում է գրանցվել՝ նրան շնորհելով «Բելցիի համայնքի պատվավոր քաղաքացի» կոչում։ 2010 թվականի մարտի 30-ին Բելցիի համայնքի ավագանու 3-րդ հերթական նիստում որոշում է կայացվել «Մարտի 26» փողոցի մի մասը կոչել ակադեմիկոս Ն․ Ֆիլիպի անունով։
Հրապարակումներ
- Իոնոսֆերայում դինամիկ գործընթացների հետազոտման ժամանակակից մեթոդներ (Ն. Շ. Բլաունշտեյնոմի, Լ․ Մ․ Երուխիմովի և այլոց հետ)։ Կիշինյով, Շտանիցա, 1991։
Ծանոթագրություններ
- ↑ [1] Detalii despre membrii AŞM