Նիլ Սանդերսոն (անգլ.՝ Neil Christopher Sanderson, դեկտեմբերի 17, 1978(1978-12-17)[1], Peterborough, Օնտարիո, Կանադա), թմբկահար, բեք-վոկալիստ և Three Days Grace խմբի հիմնադիր։
Վաղ տարիներ
Նիլ Սանդերսոնը ծնվել է 1978 թվականի դեկտեմբերի 17-ին։ Սանդերսոնը սովորել է դաշնամուր նվագել նախքան դպրոց գնալը։ Նիլը ուներ ագահ հետաքրքրություն դեպի երաժշտությունը, աշխատում էր տարբեր գործիքներով, մինչդեռ սովորում էր հիմնական դպրոցում։ Այդ ընթացքում նա սկսում է սիրել թմբուկը[2]։ 4 տարի Նիլը ծանոթանում է դաշնամուրի հետ։
Սանդերսոնը 1992 թվականին հանդիպում է Ադամ Գոնտեին, որը սովորում էր Նորվուդում՝ հինական դպրոցի 9-րդ դասարանում։ Բասիստ Բրեդոմ Ուոլստոմը, վարժեցնում է Նիլին՝ գործիքներ նվագելու գործում։ Ֆիլ Կրոուի և Ջո Գրանտի հետ նա ստեղծում է «Groundswell» խումբը։ Սանդերսոնը 1966 թվականից 1997 թվականներին դառնում է Thousand Foot Krutch խմբի թմբկահարը[3]։
1997 թվականին ստեղծում է Three Days Grace խումբը։ Նիլը նույնպես վարում է առողջ կյանք՝ չի օգտագործում չխախոտ և ալկոհոլ։ Նիլը ամուսնանում է. կնոջ անունը Ջանին էր։ 2007 թվականի հունիսի 29-ին ծնվում է նրա աղջիկը՝ Վիոլետը, իսկ 2010 թվականի մարտի 8-ին ծնվում է տղան՝ Ջեթը։
Հաջողություններ
«Three Days Grace» խմբի անվան տակ տանուլ է տալիս Տորոնտոյի համերգը և արդյունքում ստորագրում է պայմանագիր Jive Records լեյբլի հետ[2][4]։
Առաջին անանուն ալբոմը խումբը թողարկում է 2003 թվականին։ Ալբոմի երեք երգերը՝ «I Hate Everything About You», «Just Like You» և «Home», դարձան հիթեր և գրավեցին US Rock Charts ամսագրի առաջին հորիզոնականը։ Այս ալբոմը վերնագրված էր որպես «Platinum»[2]:
Խումբը թողարկում է իր երկրորդ ալբոմը՝ One-X անվանումով՝ 2006 թվականին[5][6]։ Այս ալբոմը Billboard Album Chart ամսագրում գրավում է հինգերորդ հորիզոնականը[2]։ Այս ալբոմի երեք երգերը՝ «Animal I Have Become», «Pain» և «Never Too Late» նույնպես, գրավեցին US Rock charts ամսագրի առաջին հորիզոնականը։ Այս ալբոմը նույնպես վերնագրվեց «Platinum»:
Ծանոթագրություններ