Ծնվել է 1937 թվականի դեկտեմբերի 22-ին Բաքվում՝ հայ ընտանիքում։ 1961 թվականին ավարտել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանը՝ «Դրամատիկական թատրոնի և կինոյի դերասան» մասնագիտությամբ։ Կուրսի ղեկավար՝ Վ․Էտուշ։ Իր դերասանական կարիերան սկսել է Կամչատկայում, ուր գործուղվել է ուսումնարանն ավարտելուց հետո։ 1962 թվականից սկսել է աշխատել Մոսկվայի երգիծական թատրոնում։
Ծավալել է մանկավարժական մեծ գործունեություն։ 1967 թվականին աշխատել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանում որպես պրոֆեսոր։ 1998 թվականին եղել է Գ․Դերժավինի անվան միջազգային սլավոնական համալսարանի դերասանների վարպետության ամբիոնի վարիչ։
Չեխովյան թեմայով վարպետության դասեր է անցկացրել Անգլիայում, Լատվիայում, Բեռլինում,Ռուսաստանում։ Մահացել է 2010թ․ հունվարի 29-ին Մոսկվայում։ Հուղարկավորվել է Վագանսկովսկի գերեզմանատանը։
2012 թվականին լույս է տեսնում Յուրի Միխայլովիչ Ավշարովին նվիրված գիրք՝ «Յուրի Ավշարով։ Դերասան։ Ռեժիսոր։ Մանկավարժ» վերնագրով, որը գրվել է Շչուկինի ինստիտուտի նրա աշակերտների կողմից։
Կինը Նատալյա Իվանովա Նեչաևան է, աղջիկը՝ Յուլյա Ավշարովան, ՌԴ վաստակավոր դերասանուհի։
Բարեկամության շքանշան (1999թվականիապրիլի18) — մշակույթի և արվեստի բնագավառում ծառայությունների, բարեկամության ամրապնդման մեծ ներդրումների և ժողովուրդների միջև համագործակցության, երկարամյա աշխատանքային վաստակի համար։[2]