«Յարոսլավ։ Հազար տարի առաջ» (ռուս.՝ «Ярослав. Тысячу лет назад»), 2010 թվականի ռուսական լիամետրաժ գեղարվեստական արկածային ֆիլմ, որը պատմում է Ռոստովի իշխանությունում Յարոսլավ Իմաստունի իշխանության և Յարոսլավլ քաղաքի հիմնադրման մասին։ Ստեղծվել է Յարոսլավլի 1000-ամյակին նախապատրաստվելու շրջանակներում։
Սյուժե
Ֆիլմը ներկայացնում է իշխան Յարոսլավի պայքարը ստրկավաճառների դեմ, նրա ու «արջերի» ցեղի առաջնորդի դստեր՝ Ռայդայի սիրո պատմությունը, ցեղերի համախմբումը Ռոստովի շուրջ և քրիստոնեության տարածումը, Յարոսլավլի հիմնադրումը «արջերի» ցեղի կռատան տեղում։
Դերերում
- Ալեքսանդր Իվաշկևիչ — Յարոսլավ Իմաստուն (հնչյունավորել է Դենիս Բեսպալին)
- Սվետլանա Չույկինա — Ռայդա
- Ալեքսեյ Կրավչենկո — Խարալդ
- Վիկտոր Վերժբիցկի — Սվյատոզար
- Վալերի Զոլոտուխին — Չուրիլա
- Պավել Խրուլյյով — Վենդ
- Ելենա Պլակսինա — Ժելանա
- Ֆեոդոր Շուվալով — Իլյուշա
- Բորիս Տոկարև — Մելեյ
- Վլադիմիր Անտոնիկ – Վիշատա
- Յուրի Վակսման – Բուդի
- Կոնստանտին Միլովանով – Բուդիմիր
- Սերգեյ Գենկին – Գորազդ
- Գեորգի Նազարենկո – հայր Ֆեոդոր
- Ռոման Կուրցին – ռազմիկ
- Ալեքսանդր Գիզգիզով – Ալդան, ավազակների խմբավորման ղեկավար
- Անորա Խալմատովա – Տունա, Ալդանի կին
- Ալեքսեյ Դմիտրիև – Կիրդ
- Դմիտրի Ուրոսով – 1-ին զինվոր
- Դենիս Յասիկ – 2-րդ զինվոր
- Սերգեյ Գուրև – Միկուլա
- Վլադիմիր Տերեշչենկո – Կորիլո
- Կիրիլ Բոլտաև – Նևզոր
- Կիրիլ Բիրկին – Ռադիմ
- Յարոսլավ Ուզենյուկ – Վյաչկո
- Վլադիմիր Բադով – Կրիվ
- Դանիիլա Կալուցկիխ – գերի
- Վլադիմիր Շիբանկով – կախարդ
- Եվգենի Բոգորոդսկի – ավագ վարյագ
- Անդրեյ Զոլոտուխին – Ալդանի 1-ին օգնական
- Դենիս Գրիգորենկո – Ալդանի 2-րդ օգնական
- Աննա Լիտկենս – Աննա, Յարոսլավի կինը
- Նատալյա Վախրուկովա – ստրկուհի
- Էլինա Կոզլովա – քաղաքացի
- Անտոն Սմեկալկին – դահիճ
- Նիկիտա Կուզնեցով – դահճի օգնական
- Վադիմ Բյրկին – Խազար
- Մարինա Կարաբանովա – պառավ
- Ալեքսանդր Գրուզդև – հեղինակի տեքստը
Նկարահանող խումբ
- Սցենարի հեղինակ՝ Մարինա Կոշկինա՝ Դմիտրի Կորոբկինի մասնակցությամբ
- Բեմադրող ռեժիսոր՝ Դմիտրի Կորոբկին
- Պատմական խորհրդատու՝ Սերգեյ Կաինով
- Բեմադրող օպերատոր՝ Դմիտրի Կորոբկին
- Կոմպոզիտորներ՝ Անդրեյ Կոմիսարով, Գլեբ Մատվեյչուկ
- Բեմադրող նկարիչ՝ Մարիա Տուրսկայա
- Պրոդյուսերներ՝ Վադիմ Բիրկին, Օլեգ Սուրկով
Ստեղծման պատմություն
Յարոսլավլի 1000-ամյակի տոնակատարությանը նախապատրաստվելու պլանի մեջ է մտել իշխան Յարոսլավ Իմաստունի մասին ֆիլմի նկարահանումը։ 2008 թվականին Ռոսկուլտուրան անցկացրել է մրցույթ, որում հաղթել է «Աննա Դոմենի։ Ոճի գործակալություն» («Анна Домени. Агентство стиля») ՍՊԸ-ն, որը մասնագիտացած է «պրոդակտ- փլեյսմենթ»-ում՝ թաքնված գովազդի տեղադրում ֆիլմերում։ «Աննա Դոմենի»-ի հետ, որի համար սա ֆիլմի նկարահանման առաջին ինքնուրույն նախագծերից մեկն էր, կնքվել է պետական ֆինանսական աջակցության 1 մլն դոլարի պետական պայմանագիր։ Մնացած 4 մլն դոլարը ընկերության սեփական միջոցներն են և մասնավոր ներդրումները։ Ի սկզբանե նախատեսվում էր ծախսել 10-12 մլն դոլար, սակայն ֆիլմի բյուջեն հաջողվել է կրճատել տնտեսական ճգնաժամի շնորհիվ, որը թույլ է տվել նվազեցնել ծառայությունների արժեքը, վարձավճարները և վճարումները մասնագետներին և դերասաններին[3][4][5]։
Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են 2009 թվականին Յարոսլավլի մարզի Տուտաևսկի շրջանում, որտեղ 6 ամսվա ընթացքում փայտե քաղաք է կառուցվել։ Դարաշրջանի վերարտադրման համար օգտագործվել են Յարոսլավլի և Ռոստովի արգելոց-թանգարանների արխիվները, որպես խորհրդականներ ներգրավվել են պատմաբաններ[5][6]։ Զանգվածային տեսարաններում ներգրավված են եղել Տուտաևի բնակիչները, ինչպես նաեւ տեղի թատրոնների դերասանները։
Ֆիլմի համար նկարահանվել է հայտնի հեղինակ-կատարող Սերգեյ Տրոֆիմովի «Царство Божие» երգի տեսահոլովակը, որը դարձել է ֆիլմի հիմնական երաժշտական մոտիվը[7]։
Ֆիլմի ռուսական պրեմիերան կայացել է 2010 թվականի հոկտեմբերի 14-ին[8]։ Նախնական ցուցադրությունը տեղի է ունեցել Յարոսլավլում հոկտեմբերի 2-ին (առաջին երկու սեանսներից ստացված հասույթն ուղղվելու է վթարից տուժած Յարոսլավլի բնակիչ աշակերտուհու բուժմանը)[9], ինչպես նաև հոկտեմբերի 5-ին՝ Բալթիական նավատորմի «Յարոսլավ Իմաստուն» պահակային նավի վրա[10]։
Ֆիլմը թողարկվել է 2010 թվականի նոյեմբերի 5-ին։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ