Յանա Դանիելյան (հուլիսի 3, 1988(1988-07-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, հաղորդավար։
Կենսագրություն
Յանա Դանիելյանը ծնվել է 1988 թվականի հուլիսի 3-ին, Երևան քաղաքում։ Ամուսինը հաղորդավար Սուրեն Փահլևանյանն է[1]։
Մասնագիտական կրթությունը ստացել է 2005 թվականին՝ Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Հետագայում ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինում, որն ավարտել է 2011 թվականին։ Ստացել է դաշնակահարուհու որակավորումը։
2007-2010 թվականներին որպես հաղորդավարուհի աշխատել է «Դար 21» հեռուստաընկերությունում, վարել է «Իմիջ կոդ» հաղորդումը։
2010-2011 թվականներին Հայկական երկրորդ հեռուստաալիքում եղել է «Ինչ եփել այսօր» հաղորդման հաղորդավարուհին։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում աշխատել է 2011 թվականից։ Նույն հեռուստաընկերությունում նկարահանվել է «Աննա» հեռուստասերիալում։
Յանա Դանիելյանը 2012 թվականից վարել է «Առավոտ լուսո» հաղորդումը[2]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ