|
---|
|
Անձնական տվյալներ |
---|
Քաղաքացիությունը |
Չեխոսլովակիա Սլովակիա |
---|
Ծննդյան ամսաթիվ |
նոյեմբերի 13, 1947(1947-11-13)[1][2] (77 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Ցեյկով, Տրեբիշով շրջան, Սլովակիա |
---|
Հասակ |
189 սանտիմետր |
---|
Դիրք |
պաշտպան |
---|
Ակումբային տեղեկություններ |
---|
Ներկա ակումբ |
Ավարտել է կարիերան |
---|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
|
Ազգային հավաքական |
---|
|
Մարզչական կարիերա |
---|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Յան Պիվարնիկ (սլովակ.՝ Ján Pivarník; նոյեմբերի 13, 1947(1947-11-13)[1][2], Ցեյկով, Տրեբիշով շրջան, Սլովակիա), չեխոսլովակցի ֆուտբոլիստ, հանդես է եկել պաշտպանի դիրքում։ Կարիերայի ավարտից հետո դարձել է ֆուտբոլային մարզիչ։
Կարիերա
Ակումբային
Յան Պիվարնիկն սկսել է զբաղվել ֆուտբոլով բավական ուշ հասակում՝ 16 տարեկանում[3]։ Շուտով նա սկսում է հանդես գալ «Սլավոյե» ֆուտբոլային ակումբում՝ խաղալով երկրորդ լիգայում։ Տրնավյան «Սպարտակ» ֆուտբոլային ակումբը սկսել է հետաքրքրվել ֆուտբոլիստով, սակայն Յանը որոշել է տեղափոխվել «Կոշիցե», քանի որ ակումբը համաձայնել է օգնել նրան կրթություն ստանալու հարցում։ 1971/72 մրցաշրջանից հետո տեղափոխվել է բրատիսլավյան «Սլովան», որի կազմում երկու անգամ հաղթել է Գավաթի առաջնությունում, իսկ 1974 թվականին դարձել Չեխոսլովակիայի տարվա ֆուտբոլիստ։
Ֆուտբոլիստի հաջողակ կարիերային խանգարել է վնասվածքը, որը նա ստացել է 1977 թվականին։ Դրանից հետո նա ստիպված հեռացել է «Սլովանից» և միացել «Դուկլու» ֆուտբոլային ակումբին, սակայն նրա կազմում ոչ մի խաղ չի անցկացրել ամբողջ մրցաշրջանի ընթացքում։ Արդյունքում Չեխոսլովակիայի առաջին լիգայում Պիվարնիկն անցկացրել է 267 խաղ և դարձել է 13 գոլի հեղինակ։
Մի քանի անհաջող փորձից հետո Պիվարնիկն ի վերջո վերադարձել է մեծ ֆուտբոլ Ավստրիայում. 1981 թվականին նա իր նախկին թիմակից Դուշան Գալիսի հետ տեղափոխվել է իսպանական «Քադիս», սակայն ակումբը պայմանագիր չի կնքել, այդ պատճառով ֆուտբոլիստներն ստիպված վերադարձել են հայրենիք։
Ազգային հավաքականում
Յանի նորամուտը Չեխոսլովակիայի ազգային հավաքականում տեղի է ունեցել 1968 թվականի ապրիլի 27-ին Բատիսլավայում կայացած Հարավսլավիայի դեմ խաղում, որտեղ տանտերերը հաղթել են 3։0 հաշվով[4]։ Պիվարնիկը 1970 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլում մասնակցել է հավաքականի 4 խաղերին[4], բայց եզրափակիչ փուլում խաղադաշտ դուրս չի եկել։ Հաջորդ հանդիպումը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 2 տարվա դադարից հետո՝ 1972 թվականի ապրիլին։ Յանը մասնակցել է 1976 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի բոլոր 6 խաղերին, պատասխան քառորդ եզրափակչում, ինչպես նաև եզրափակիչ փուլի երկու խաղերում և դարձել Եվրոպայի չեմպիոն։
Հավաքականում Յանն անցկացրել է ընդհանուր առմամբ 39 հանդիպում, որոնցում 17-ը որպես ավագ, և դարձել 1 գոլի հեղինակ[4]։
Մարզչական
1981 թվականին Յանը վերադարձել է մեծ ֆուտբոլ, սակայն այս անգամ որպես մարզիչ։ Կարիերայի սկզբնական շրջանում աշխատել է «Աուստրիա» թիմի հետ, որպես երկրորդ մարզիչ, հետագայում տեղափոխվել է Լիսաբոնի «Սպորտինգ» ֆուտբոլային ակումբ։ Ավելի ուշ Յանը որոշել է աշխատել միայնակ և ստեղծել իր ակումբը, որն անվանվել է «Ալ Քադիսիա»։ Թիմի հետ նա 1994 թվականին դարձել է Ասիայի գավաթակիրների գավաթի խաղարկության հաղթող։
Ձեռքբերումներ
Որպես ֆուտբոլիստ
- Եվրոպայի չեմպիոն – 1976
- Չեխոսլովակիայի չեմպիո (2) – 1973/74, 1974/75
- Չեխոսլովակիայի գավաթի հաղթող – 1973/74
- Չեխոսլովակիայի դարի ֆուտբոլիստ – 1974
Որպես մարզիչ
- Էմրայի գավաթի հաղթող (2) – 1986, 1999
- Սաուդյան ֆուտբոլի ֆդերացիայի գավաթի հաղթող – 1993/94
- Ասիայի գավաթի առաջնության հաղթող – 1994
- Քուվեյթի չեմպիոն – 1997/98
- Ալ Կուրաֆի գավաթի հաղթող (2) – 1999, 2001
- Քուվեյթի գավաթի առաջնության հաղթող – 1999, 2003
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ