Յան Գոնսալես (ֆր.՝ Yann Gonzalez, հունվարի 1, 1977(1977-01-01), Նիս), ֆրանսիացի դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, պրադյուսեր։
Կենսագրություն
Ծնվել է 1977 թվականի մարտի 2-ին Նիցցայում[2]։
Երկու տարի բանասիրություն է ուսումնասիրել Նիցայի համալսարանում, ապա կինոյի արվեստ է յուրացրել Փարիզում։ Իր կարիերան սկսել է որպես լրագրող[3]։
2006-2012 թվականներին նկարահանել է 6 կարճամետրաժ ֆիլմ (դրանցից առաջինը «By the Kiss»-ն է, որը 2006 թվականին ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում՝ «Ռեժիսորի կիսամյակում»), նրա առաջին լիամետրաժ «Les Rencontres d’après minuit» («Հանդիպումներ կեսգիշերից հետո») ժապավենը ներկայացվել է Կաննի 2013 կինոփառատոնի «Քննադատների շաբաթին»։
«Հանդիպումներ կեսգիշերից հետո» ֆիլմի երաժշտությունը ձայնագրել է M83 խումբը, որը ղեկավարում է Գոնսալեսի հարազատ եղբայրը՝ Էնթոնին[4]։
2008-2009 թվականներին գրել է «Écrire pour un chanteur» («Գրել մեկ երգչի համար») սերիալի մի քանի էպիզոդների սցենարը։
Գոնսալեսի երկրորդ՝ «Դանակ սրտում», լիամետրաժ ֆիլմը ընտրվել է Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթում[5]։
Ֆիլմագրություն
- 2006՝ Համբույրով / By the Kiss (կարճամետրաժ)
- 2007՝ Անտրակտ / Entracte (կարճամետրաժ)
- 2008՝ Թոռնիկներ, ես ձեզ ատում եմ / Je vous hais petites filles (կարճամետրաժ)
- 2009՝ Սև աստղեր (Երեք երկնային մարմին) / Les Astres Noirs (Three Celestial Bodies) (կարճամետրաժ)
- 2012՝ Մենք այլևս մենակ չենք լինի / Nous ne serons plus jamais seuls (կարճամետրաժ)
- 2012՝ Իմ երազանքի երկիրը / Land of my dreams (կարճամետրաժ)
- 2013՝ Հանդիպում կեսգիշերից հետո/ fr:Les Rencontres d'après minuit
- 2017՝ Կղզիներ / Les Îles (կարճամետրաժ)
- 2018՝ Դանակ սրտում / fr:Un couteau dans le cœur
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ