Մորիս Բլանշո
Մորիս Բլանշո (ֆր.՝ Maurice Blanchot;, սեպտեմբերի 22, 1907(1907-09-22)[1][2][3][…], Ֆրանսիա - փետրվարի 20, 2003(2003-02-20)[4][1][2][…], Փարիզ[5]), ֆրանսիացի գրող, գրական տեսաբան, քննադատ, փիլիսոփա։
Կենսագրություն
Ծնվել է Սոն և Լուար դեպարտամենտի Դևրուզ քաղաքում։ Ավարտել է Ստրասբուրգի համալսարանը, ապա նաև Սորբոնը։ Աշխատել է լրագրող և խմբագիր, մինչև երկորդ համաշխարհային պատերազմը աշխատակցել է ֆրանսիական ազգայնական պարբերականների։ 1940-ական թվականներից ամբողջովին նվիրվում է գրականությանը, 1941 թվականին հրատարկում է առաջին վեպը՝ «Թովմաս մթագինը», 1942 թվականին «Ամինադաբ» վեպը։ Հեղինակ է Գրականության վերաբերյալ բազմաթիվ տեսական, փիլիսոփայական, քննադատական գրությունների։
Ինքնագիր գրական ակումբը հրատարակել է հայերեն Մարկ Նշանեանի թարգմանությամբ և վերջաբանով երեք վիպակից բաղկացած «Վիպումներ» գիրքը (Մահավճիռը (1948), Պատո ՞ւմ մը (1949), Վերջին մարդը (1957), Մարկ Նշանեանի թարգմանությամբ «Գրականութիւնը և մահուան մեր իրաւունքը» գրական֊փիլիսոփայական փորձագրությունը Նշանեանի մեկնաբանությամբ՝ «Գրական հանգանակ մը»։
Մորիս Բլանշոն մահացել է 95 տարեկան 2003 թվականին։
Հայերեն մատենագրություն
- Մորիս Բլանշո Վիպումներ [Ժողովածու] / թարգմ, ֆր. և վերջաբանը Մարկ Նշանեանի, Ինքնագիր գրական ակումբ, Երևան, 2013, ISBN 978-99941-2-880-8
- Մորիս Բլանշո Գրականութիւնը և մահուան մեր իրաւունքը / թարգմ, ֆր. և վերջաբանը Մարկ Նշանեանի, Ինքնագիր գրական ակումբ, Երևան, 2018, ISBN 978-9939-9193-0-0
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118511521 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
|
|