Մոնտան բասկետբոլ է խաղացել իր հարազատ Ջեքսոն քաղաքի դպրոցական ակումբում։ 2005 թվականի ԲԱԱ դրաֆթի ժամանակ Էլիսը երկրորդ ռաունդի կեսին ընտրվեց «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբի կողմից՝ 40-րդ համարի ներքո։
Առաջին մրցաշրջանը (2005-06) ԲԱԱ-ում Էլիսը փորձում էր հարմարվել ակումբին և շատ քիչ ժամանակ ունենում խաղի համար։ Սակայն արդեն հաջորդ մրցաշրջանի ընթացքում (2006-07) Մոնտան դարձավ մեկնարկային հնգյակի խաղացողներից մեկը, և ակումբի հետ միասին դուրս եկավ 2007 թվականի փլեյ-օֆ։ Նաև եղել էր 2007 թվականի բոլոր աստղերի խաղերի մասնակից, որտեղ խաղում էր երկտարեցիների կողմից և հավաքել էր 28 միավոր։
Էլիսը 2008 թվականի ամռանը 67 միլիոն դոլար արժողությամբ վեցամյա պայմանագիր է կնքել «Ուորիորս»-ի հետ։ Սակայն 2008-09 թվականի մրցաշրջանի ժամանակ վնասվածքի պատճառով Էլիսը խաղաց ընդամենը 25 խաղ։ Հաջորդ երկու մրցաշրջանները Էլիսը անցկացրեց առանց վնասվածքների՝ ամեն խաղում միջինը հավաքելով 24 միավոր։