Միխայիլ Գալակտիոնով (ռուս. ՝ Михаил Романович Галактионов , հոկտեմբերի 5 , 1897 (1897-10-05 ) [ 1] , Կիև , Ռուսական կայսրություն - ապրիլի 5 , 1948 (1948-04-05 ) կամ մարտի 31 , 1948 (1948-03-31 ) [ 1] , Մոսկվա , ԽՍՀՄ ), խորհրդային բանակի գեներալ-մայոր, Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների մասնակից, ռազմական պատմաբան և լրագրող[ 2] ։
Կենսագրություն
Գալակտիոնովի գերեզմանը Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը
Միխայիլ Գալակտիոնովը ծնվել է 1897 թվականին Կիևում։ Ավարտել է Կիևի համալսարանը , ծառայել ցարական բանակում, մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին , եղել է ենթասպա[ 2] ։
1918 թվականին ծառայել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում , մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին ։ 1920 թվականին Գալակտիոնովն ավարտել է Մ. Վ. Ֆրուզեի ռազմական ակադեմիան։ Հետպատերազմյան շրջանում դասավանդել է տարբեր ռազմական բուհերում[ 2] ։
1930-ական թվականներին ծառայել է ԽՍՀՄ պաշտպանական խորհրդի խմբում։ 1937 թվականին կեղծ տեղեկությունների պատճառով հեռացվել է աշխատանքից և կուսակցությունից։ Կես տարի հետո վերականգնվել է կուսակցությունում[ 2] ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ» , 1941 -1945 ) գործողությունների սկզբում աշխատել է «Կարմիր Աստղ» թերթում, միաժամանակ` նաև քարոզչական բաժնում։ Հեղինակ է ռազմական-պատմական թեմաներով բազմաթիվ հոդվածների։ Եղել է «Կարմիր աստղի» խմբագրական խորհրդի անդամ։ 1943 թվականի օգոստոսի 29-ին Գալակտիոնովին շնորհվել է գեներալ-մայորի կոչում[ 2] ։
Պատերազմի ավարտից հետո եղել է «Պրավդա» թերթի ռազմական բաժնի պատասխանատուն։ 1946 թվականին գործուղվել է ԱՄՆ[ 2] ։
Մահ
1948 թվականի ապրիլի 5-ին ինքնասպանություն է գործել։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը [ 2] ։
Պարգևներ
Լենինի շքանշան
Կարմիր դրոշի շքանշան
Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (23.09.1945)
Երկեր
Գրքեր
Темпы операций. - М.: Воениздат, 1936 - 422 с.
Марнское сражение. - М.: Воениздат, 1938 - 80 с.
Марна. - М.: Воениздат, 1939. - 64 с. - (Библиотека красноармейца)
Просчеты германского командования в планировании войны. - М.: Воениздат, 1942 - 24 с.
О роли второго фронта против Германии в первую мировую войну. - М.: Госполитиздат, 1943 - 18 с.
Հոդվածներ
Броня и мотор. Война и революция. 1932. № 4.
Стратегическая и тактическая подвижность современных армий. Книга и оборона СССР. 1932. № 14.
Артиллерия и танки. Война и революция. 1932. № 11-12.
Танк Кристи. Война и революция. 1933. № 11-12.
Подвижность и маневр будущего. Книга и оборона СССР. 1934. № 1.
Мото-мехсилы и авиация в операции «Канны». Война и революция. 1934. № 7-8.
Английская стратегия и Антанта. Военно-исторический журнал. 1940. № 6.
Органические пороки германской стратегии. Военная мысль. 1942. № 2-3.
Некоторые особенности современной войны. Военная мысль. 1942. № 6.
Современные фронты. Военная мысль. 1942. № 8.
Стратегические резервы. Военная мысль. 1942. № 10.
Две стратегии. Военная мысль. 1943. № 2-3.
Фош как полководец первой мировой войны. Военная мысль. 1943. № 7.
Человек и техника в современной войне. Военная мысль. 1945. № 10-11.
Ծանոթագրություններ
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://generals.dk/general/Galaktionov/Mikhail_Romanovich/Soviet_Union.html
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Галактионов Михаил Романович» (ռուսերեն). [1] . Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին .