«Մի գեղեցիկ մանկություն» (ռուս.՝ «В одно прекрасное детство»), ռեժիսոր Յակով Սեգելի մանկական կատակերգական երաժշտական գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է 1979 թվականին Մ. Գորկու անվան կինոստուդիայում։
Սյուժե
Պետյայի պապը (Նիկոլայ Սկորոբոգատով) իր թոռան հետ կիսվում է իր հեռավոր գեղեցիկ մանկության օրերից մեկի մասին հիշողություններով։ Պետյան տեղափոխվում է պապի նկարագրած ժամանակը…
Դերերում
- Վոլոդյա Գիբենկո – Պետյա
- Լիլիանա Ալեշնիկովա – Պետյայի մայրը
- Անդրեյ Յուրենև – Շուրիկ, Պետյայի պապը
- Դիմա Լիպսից – Պետյա-թոռ
- Նատալյա Ռիչագովա – Պետյա-թոռան մայրը
- Լեոնիդ Յարմոլնիկ – Պետյա թոռան հայրը
- Նիկոլայ Սկորոբոգատով – Պետյա պապ
- Իգոր Յասուլովիչ – աճպարար
- Վադիմ Զախարչենկո – Վասյա, տոահավկեր նետող
- Բորիս Գիտին – Վիկտոր Ֆեոդորովիչ Բարանովսկի, օդաչու
- Ելենա Վոլոշինա – Բելուխա, երկրորդ ինքնաթիռի օդաչու
- Պյոտր Մերկուրև – Անատոլի Անատոլևիչ Դուրով, մարզիչ
- Օլգա Մարկինա – տիկին, որի վրա նետում են տոմահավկը
- Վալենտին Բրիլեև – հանդիսատես կրկեսում, որն ասում է՝ «Մի՞թե դա կապիկ է։ Ոչ, դա ոչ մի կապիկ էլ չէ։ Դա տիպիկ մակակա է»
- Լեոնիդ Շվաչկին – ֆակիր
- Զինաիդա Սորոչինսկայա – անասնաբույժ[1]
- Իգոր Կոսուխին – Սերյոժա, ծաղրածու Չարլի Չապլինի կերպարով
- Անդրեյ Գուսև – մեխանիկ Պարովոզա
- Տատյանա Բոժոկ – կարմիր գլխարկով աղջիկ, որը կրկեսի հանդիսատեսին հրավիրում է թռիչքուղի
- Սեմյոն Կրուպնիկ – օպերատոր
- Նաստյա Յանակիևա – աղջիկ գնդի վրա
- Ալեքսեյ Վանին – ուժեղ մարդ կրկեսում
- Ալեքսեյ Կովալյով – հրշեջ կրկեսում
Նկարահանող խումբ
- Սցենարի հեղինակ՝ Յակով Սեգել
- Ռեժիսոր՝ Յակով Սեգել
- Օպերատոր՝ Ալեքսանդր Կովալչուկ
- Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Դաշկևիչ
- Նկարիչ՝ Վիկտոր Վլասկով
Ծանոթագրություններ